Այսօր՝ հունիսի 25-ին, գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանը: Ինչպես Շամշադինից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիննս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի մասում: Երեկ՝ հունիսի 24-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշալույս Գևորգյանը, ոստիկանության Շամշադինի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Դալաքյանի գլխավորությամբ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շամշադինի բաժին են բերման ենթարկել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Անանիայի Խոջոյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս խոստովանել է, որ գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող հատվածում Ա. Հանիսյանին դանակի հարվածներ հասցրել է ինքը, ով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մերուժան Գալստյանի որոշմամբ ձերբակալվել է:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը