Իր քահանայապետության սկզբից Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը որոշել է օգտվել շատ պարզ եւ ոչ զրահապատ մեքենաներից: Այս մասին Երեւանում տեղակայված «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին՝ պատասխանելով Armtimes.com-ի այն հարցին, որ հայկական մամուլում արդեն բուռն քննարկվում է պապի «Renault» մեքենան եւ կենցաղավարումը, հետաքրքիր է` ինչո՞ւ պապը «Range Rover»-ով, «Bentley»-ով կամ զրահապատ մեքենաներով չի շրջում:
Ֆեդերիկո Լոմբարդին նշեց, որ պապը ցանկանում է սովորական մարդու պես ապրել: «Ոչ աղքատ, բայց ոչ էլ հարուստ կենցաղավարություն վարել ինչպես սովորական մարդկանց դեպքում է: Նա համարում է, որ շատերի համար մեքենան խորհրդանիշ է հանդիսանում ուժի, հզորության, իշխանության, փողի, շատ պոպուլյար է, մենք դա գիտենք: Նա փորձում է մեզ ուրիշ ուղերձ հղել: Ուստիեւ ընտրում է պարզունակ եւ փոքր տրանսպորտային միջոցներ: Ինձ թվում է՝ դա շատ սքանչելի է: Գուցե այստեղ չէ, բայց Ամերիկայում ավտոմեքենաների մեծ քարավաններ են անվտանգության սպաներով, մեծ, ահռելի, հզոր զրահապատ մեքենաներ եւ հետեւից գալիս է մի փոքրիկ մեքենա: Ասում են՝ այ սա հենց պապի մեքենան է»,- ասաց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրենը՝ նշելով, որ հաճախ մամուլը փնտրում է՝ որն է ամենակարեւոր մեքենան, բայց եթե պապին էս փնտրում, պետք է փնտրես ամենից աննշան եւ փոքրիկ մեքնան:
«Սա հենց պարզունակ կենցաղավարության ուղերձ է»,- եզրափակեց Ֆեդերիկո Լոմբարդին:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը