Երկար տևած լռությունից հետո թուրքական կայքերն սկսել են արձագանքել Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցին:
Նշելով, որ Հռոմի պապի այցը կտևի երեք օր, BBC թուրքական ծառայությունը հիշեցրել է նրա ելույթը նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը:
Լրատվամիջոցը ուշադրության է արժանացրել նաև Հռոմի պապի՝ երեկ հայ ժողովրդին հղած ուղերձը: «Ես ցանկանում եմ ձեզ մոտ գալ՝ որպես խաղաղության սուրհանդակ»,-կայքը մեջբերել է Հռոմի պապի խոսքերը՝ ոգևորություն հայտնելով այն կապակցությամբ, որ այս անգամ նա չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:
«1915 թվականին ուղղակիորեն չանդրադարձած և «ցեղասպանություն» բառը չօգտագործած Պապը նշել է, որ հայ ժողովուրդն ապրել է մարդկության կողմից հիշվող ամենասարսափելի ցավերից մեկը»,- գրել է թուրքական BBC-ն` հիշեցնելով, որ նախորդ տարի «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման պատճառով Թուրքիան ետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին՝ 10 ամիս շարունակ:
Ըստ երևույթին՝ թուրքական կողմը հետաքրքրված է այն փաստով, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղավնիներ է բաց թողելու դեպի Արարատ լեռը:
«Պապի՝ Հայաստան այցի լոգոյի վրա զետեղվել է Աղրը դաղըն (Արարատ լեռը) և Խոր Վիրապ վանքը»,- գրել է կայքը` խոստանալով Պապի՝ ՀՀ այցին մոտիկից հետևել:
ԶԼՄ-ն նաև թվարկել է Հայաստանում Ֆրանցիսկոս պապի այցելության վայրերը, այդ թվում՝ Ծիծեռնակաբերդը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը