Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ, որ կարելի է հագնել կամ հանել: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր խոսքում նշել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիոսկոս Պապը:
«Հուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմության վկայի, նրա հոգեկանության լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին, եւ Աստծու թանկագին պարգեւն եմ համարում, որ կարողացա մոտենալ սուրբ սեղանին, որից Քրիստոսի լույսը սփռվեց Հայաստանում: Ողջունում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին, շնորհակալություն հայտնելով Ս. Էջմիածին այցելելու հաճելի հրավերի համար. Հայ Առաքելական Եկեղեցու Արքեպիսկոպոսներին եւ Եպիսկոպոսներին, եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ սրտագին եւ ցնծալի ընդունելության համար, որ ինձ պարգեւեցիք:
Շնորհակալություն, Ձերդ Սրբություն, ինձ Ձեր տանը հյուրընկալելու համար. սիրո այս նշանը բառերից շատ ավելի պերճախոս կերպով արտահայտում է, թէ ինչ է նշանակում ընկերությունն ու եղբայրական սերը:
Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ, որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգեւ՝ ուրախությամբ ընդունելի եւ ժրաջանությամբ եւ ուժով պահպանելի: Ինչպես գրեց սուրբ Հովհաննես Պողոս Բ-ը, «հայ հասարակության «Մկրտությամբ» [...] ծնունդ է առնում ժողովրդի նոր ինքնություն, որ հայ լինելու անբաժանելի եւ բաղկացուցիչ մաս է դառնալու: Այդ պահից այլեւս անհնար է մտածել, որ տույալ ինքնության բաղադրիչների շարքին տեղ չգտնի Քրիստոսի հավատը, որպես էական բաղկացուցիչ» (Առաքելական նամակ հայ ժողովրդի մկրտության 1700 հոբելեանի առթիվ [2 Փետրվար 2001], 2)», -ասել է պապը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը