ՀՀ նախագահը տիկնոջ հետ դիմավորել է Հռոմի պապին

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում սկսվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Օդանավ են բարձրացել ընդունող երկրի պետական արձանագրության ծառայության ղեկավարը եւ ընդունող երկրում հյուրընկալվող պետության լիազոր դեսպանը։ Այս դեպքում դա Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակ Մարեկ Սոլչինսկին է։ Բարձրանալով օդանավ՝ նրանք Հռոմի Պապին հրավիրեցին դուրս գալ եւ ոտք դնել հայկական հողին։ Օդանավի մուտքի մոտ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին դիմավորեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա տիկինը, ինչպես նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Դիմավորողների թվում են նաև պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների եպիսկոպոսներ: Անկասկած, այդ հանդիպմանն ոգեւորությամբ սպասում է ամբողջ Հայաստանը, հայկական Սփյուռքը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի քրիստոնյաները։ Հռոմի Պապին ողջունեցին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները՝ կատարելով հայկական միջնադարյան շարականներ։ Երգչախմբի ղեկավարն է մաեստրո Տիգրան Հեքեքյանը։ Երեխաները ազգային տարազներով Հռոմի Պապին ծիրան եւ լավաշ մատուցեցին, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։ Հիշեցնենք, որ 2001–ին Հայաստանն ընդունել էր Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդին։ Մեր հիշողության մեջ դեռ թարմ են քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումները, որոնց իր ներկայությամբ պատվեց Հովհաննես Պողոս Երկրորդը։ Հայաստանի նախագահն ու Հռոմի Պապը ընդունեցին նաեւ պատվո պահակախմբի վաշտի հրամանատարի զեկույցը: Արարողությունը եզրափակվեց պատվո պահակախմբի վաշտի հանդիսավոր երթը։ Այսօր պլանավորված է  Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում եւ ՀՀ նախագահի նստավայրում Պոնտիֆիկոսի ողջույնի արարողությունը։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am