ՀՀԿ-ական պատագամավոր Արտակ Դավթյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ,անդրադառնալով Սարգսյան-Ալիև վերջի հանդիպմանը,նշեց,որ այդ հանդիպումը սպասված էր, ինչպես որ սպասված է երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը: «Այդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, չի ուշանա: Անհրաժեշտ էր, որ կողմերը մեկ անգամ ևս հանդիպեին՝ մեկ անգամ ևս հավաստելու, որ հավատարիմ են Վիեննայի հանդիպումների պայմանավորվածություններին»,- ասաց Արտակ Դավթյանը և կարևորեց այն հանգամանքը, որ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովին հորդորել է անբարեխիղճ ձևով չմեկնաբանել սանկտպետերբուրգյան հանդիպումը: «Հստակ է, որ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ներքին սպառման համար էր, սեփական մկանները ցույց տալու միջոց»,- համոզմունք հայտնեց խորհրդարանականը: Արտակ Դավթյանը հույս հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումը սկիզբ է դնելու հանդիպումների ինտենսիվացմանը: «Այդ հանդիպումներն, ըստ էության, ուղղված են լինելու Վիեննական պայմանավորվածությունները կյանքի կոչելուն: Ինչ վերաբերում է Արցախին, ապա Լեռնային Ղարաբաղը մի օր անպայման դառնալու է բանակցային կողմ»,- ամփոփեց նա:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը