Հինգշաբթի՝ հունիսի 23-ին, Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի չորս կողմ եւ չորս դեմ որոշումը ձախողել է միլիոնավոր չգրանցված ներգաղթյալների արտաքսման հետաձգումը նախատեսող նախագահ Բարաք Օբամայի ծրագիրը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Օբաման իր հիասթափությունն է հայտնել այդ որոշման վերաբերյալ, ասելով, որ «Վերջին տասնամյակների ընթացքում ներգաղթային համակարգը վատ է գործում, եւ Գերագույն դատարանի որոշումը հետաճ է ոչ միայն այդ համակարգի, այլեւ մեր նկրտումների երկիրը կերտելու համար»։
Թեքսասը եւ 25 այլ նահանգներ դատական հայց են ներկայացրել Օբամայի վարչակազմի նկատմամբ՝ հիմնավորելով, որ ծրագիրը հակասահմանադրական է, քանի որ հակասում է ներգաղթի մասին գործող դաշնային օրենքին։ Սակայն վարչակազմի պնդմամբ՝ նահանգների մեղադրանքը անհիմն է, քանի որ ներգաղթի կարգավորումը դաշնային կառավարության գործունեության շրջանակներում է։
Ավելի վաղ ստորին ատյանի դատարանը Օբամայի ծրագիրը սահմանել էր ոչ իրավաչափ եւ դատական արգելք նշանակել մինչեւ Գերագույն դատարանի վճռի կայացումը։
Այժմ ձայների հավասար բաշխվածության պարագայում, ցածր ատյանի դատարանի վճիռը կմնա ուժի մեջ։
Այս առնչությամբ Օբաման հայտարարել է, որ այդ որոշումը հարված է միլիոնավոր մարդկանց համար, ովքեր ապրում են ԱՄՆ-ում. «Նրանք ամերիկացի են բոլոր առումներով, միայն ոչ թղթով»:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ այդ բարեփոխումը, միեւնույն է, կիրականանա վաղ թե ուշ: Նրա խոսքով՝ «Կոնգրեսը չի կարող հավերժ արհամարհել Ամերիկային»:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը