Արթուր Բաղդասարյանը գնում է «պլաստիկ վիրահատությա՞ն»

 Այն, որ Արթուր Բաղդասարյանը քաղաքական ասպարեզ է նետվել իր անտրամաբանական եւ ահեթեթ թեզերով ու տեսլականներով մարդկային գլուխներ արդուկելու նպատակով, պատմական իրողություն է: ՕԵԿ ղեկավարը հավատարիմ այդ սկզբունքներն հիմա էլ ընդդիմադիր <<լոլոներ>> է կարդում ժողովրդի գլխին, որին խաբեց ութը տարի առաջ ընդամենը մի ԱԽՔ կոչումի դիմաց: Բաղդասարյանն ամենայն լրջությամբ է վերաբերում իր ընդդիմադիր կարգավիճակին եւ զվարճալիորեն նույնը փորձում փաթաթել  ժողովրդի պարանոցին: Արդեն մի քանի ամիս է Բաղդասարյանն իրար գլխի է հավաքել լուսանցքային ու անհայտ մի քանի կուսակցությունների, ստեղծել «Հայկական վերածնունդ» միավորումը, իսկ հիմա էլ մտադրվել մասնակցել 2017 թվականի համապետական ընտրություններին, ինչի համար էլ որոշել է, որ այդ բոլորը միասին պիտի դառնան նույնանուն մեկ կուսակցություն՝ այն է Հայկական վերածնունդ:Միության բոլոր կուսակցությունները, ներառյալ ՕԵԿ-ը պիտի լուծարվեն, որովհետև եթե չլուծարվեն, ապա կդառնա կուսակցություն կուսակցության կազմում,առաջիկայում կկայանա համագումարը: Ամենաուշը մեկ ամսից պարզ կդառնա, թե Բաղդասարյանի նորամուծությունն ինչ բախտի կարժանանա: Արթուր Բաղդասարյանին թվում է, թե ազատվելով ՕԵԿ անունից, նա կարող է ազատվել այդ խարանից: Մինչդեռ ժողովուրդը չգիտի ՕԵԿ կամ «Հայակական վերածնունդ», այլ գիտի Արթուր Բաղդասարյան, եւ եթե սույն տխրահռչակ պարոնն ուզում է, որ իրեն ու իր ծրագրերին գոնե մի քանի հոգի հավատան, պետք է առնվազն փոխի իր անունը կամ պլաստիկ վիրահատության ենթարկվի: Իսկ իրականում այս ամենից պիտի մտահոգեն նրանք, ովքեր այնքան են իջեցրել սեփական նշաձողը, որ Արթուր Բաղդասարյանին պահում են ներքաղաքական <<նեղ օրվա>> համար, որպեսզի մի անգամ եւս օգտագործեն ու քաղաքական աղբանոց ուղարկեն այս մարդու ղեկավարած ուժը, ինչպես վարվել են մի քանի անգամ: Ի դեպ, ինչպես քաղաքականությունում է, այնպես էլ իրական կյանքում է սույն էակը երկկենցաղ: Միանալով Արթուր Բաղդասարյանի բարեմաղթանքներին, սեր եւ երջանկություն մաղթելով նորապսակներին, այդուհանդերձ չենք կարող շրջանցել հանրահայտ հարսանիքի թեման, որը ազգային հոգեկերտվածքի ու բարոյական արժեհամակարգի խեղման իրական դրսեւորումներից է եւ որի մասին խոսելով՝ Արթուր Բաղդասարյանը ուշագրավ մտքեր է հայտնել՝ ցույց տալով իր գավառամտությունը: Նախ այն, որ Արթուր Բաղդասարյանն ու իր կուսակցությունը հատուկ սեր ունեն Դուբայի հանդեպ, դա բոլորին է հայտնի։ Ամեն տարի ՕԵԿ նախագահն ու կուսակցության ակտիվը ՝ ի դեմս Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի՝ ընտանյոք հանդերձ, Արթուր Բաղդասարյանի հետ ու նրա հաշվին մեկնում են Դուբայ՝ հանգստանալու։ Սակայն, որդու հարսանիքը պատճառ է դարձել, որ կազմը զգալիորեն ընդլայնվի,բարեկամներով, հարազատներով, կուսակցականներով, վարսահարդարներով, մատնահարդարներով, պիդիկյուր անողով է Արթուր Բաղդսարյանը հայտնվել Արաբական էմիրություններում եւ թույլ տված շքեղություններով արաբական շեյխերի բերանը բաց թողել: Հարսը՝ «Բելաջիո» խանութի սեփականատեր, մաքսային համակարգում երկար տարիներ Արմեն Ստեփանյանի դուստրն է : Հարսանիքի ամենահայտնի մալիշկացին՝ Արա Աբրահամյանը:Եւ ահա, Բաղդասարյանը միանգամից արդարանում է, որ ինքը չի դավաճանել հայկական արմատներն ու ավանդույթները եւ հայկական եկեղեցում նախապես պսակադրել է նորապսակներին:Արթուր Բաղդասարյանը տալիս է նաեւ մերօրյա ընդդիմադիրի նոր բանաձեւը, որ ընդդիմադիրներն էլ են հարուստ լինում, ինչպես ինքը եւ կարող են ու իրավունք ունեն թույլ տալու այնպիսի զվարճանքներ, ինչպիսին իշխանական օլիգարխիան, այսինքն՝ այլեւս <<հին ձեւերը>> չկան, իշխանությունն այնքան է քաղաքակրթվել, որ չի ճզմում, չի սննկացնում, խլում կամ փայ մտնում մարդկանց բիզնեսներին, որոնք դեմ են իր վարած կուրսին.<<Արաբական Էմիրություններում որևէ միջոցառում կազմակերպելը ինչ-որ սենսացիոն մի դրսևորում չէ, առավել ևս, որ շաբաթական առնվազն 6-7 չվերթ կա Երևանից դեպի Էմիրություներ և Հայաստանի հազարավոր քաղաքացիներ իրենց հանգիստն են անցկացնում այնտեղ>>, ակնարկել է նա լրացնելով.<<իսկ ինչ վերաբերում է ծախսերին, ապա ես ունեմ բավարար հնարավորություններ նման միջոցառում կազմակերպելու համար>>: Պարզվում է նաեւ, թե իբր նախապես չեն ցանկացել մեծամասշտաբ հարսանիք անել, իսկ Դուբայի պլաններն ի հայտ են եկել ավելի ուշ: Արթուր Բաղդասարյանի գլխին, իրապես, շեքսպիրյան հարցադրում է դամոկլյան սրի պես կախվել՝ լինել, թե՞ չլինել, հարսանիք անե՞լ, թե չանել, եթե անել, ապա ինչպե՞ս, ում հետ, առանց Սերժ Սարգսյանի՞ եւ մյուս հարազատների՞,բա էլ ինչ հարսանիք, ինչ ուրախություն, հակառակ պարագայում դառնալ մամուլի մատի փաթաթան, ընդհանրապես չանել, այսինքն անարգվե՞լ, որ զիջելու է մյուս մեծահարուստներն ու հարազատ զավակի համար <<դարի>> հարսանիքը չի անելու: Բաղդասարյանն, անշուշտ, ընտրել է լավագույն լուծումը՝ հարսանիք անել Դուբայում և աննախադեպ հաճույք ստանալ:
Անի Սահակյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am