insecam.org ինտերնետային կայքը ամբողջ աշխարհում տարբեր տեղերում տեղադրված տեսախցիկներից ստացված տեսագրությունները հեռարձակում է ինտերնետում: Համակարգչային անվտանգության մասնագետներն, իմանալով կայքի մասին, դժվարությամբ են զսպում զարմանքը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ամերիկյան պետական հաստատությունների անվտանգությունն ապահովող Անդրե Մենդեզի խոսքով, տեղնոլոգիաների զարգացումը նոր հնարավորությունների հետ միասին նոր մարտահրավերներ է առաջ բերում.
«Արդյունքում ունենք բազմաթիվ չափազանց հարմար եւ անհրաժեշտ նորամուծություններ եւ միեւնույն ժամանակ՝ անվտանգության հսկա բացթողումներ, որոնցից էլ օգտվում են չար նպատակներ ունեցող բազմաթիվ մարդիկ»:
Մասնավոր անվտանգության ընկերության ղեկավար Թայրոն Ուիլսոնի խոսքով, առաջընթացի պայմաններում նույնիսկ անվտանգ տեխնոլոգիաները կարող են վտանգներ առաջացնել.
«Հասարակ փաստ՝ դուք կարող եք տեսնել, թե ով է գտնվում տանը՝ հարձակվելուց առաջ»:
Հազարավոր հեռարձակումներ ստացվում են Միացյալ Նահանգներից, Եվրոպայից եւ նույնիսկ Հայաստանից:
«Այս ձայնագրությունները կարող են օգտագործվել ցանկացածի դեմ: Հատկապես՝ եթե դրանք օգտագործվում են թիրախավորված», – նշում է Մենդեզը:
Վտանգն է՛լ ավելի է մեծանում, եթե տեսագրությունների տվյալները համակարգվում են քարտեզային ծրագրերի տվյալների հետ: Այս դեպքում, արդյո՞ք մենք պաշտպանված ենք.
«Բացարձակապես պաշտպանված չենք», – նշում է Մենդեզը:
Մասնագետների խոսքով, նոր աշխարհում մարդիկ պետք է գիտակցեն, որ յուրաքանչյուր նոր սարքավորում օգտագործելիս, նվազեցնում են անձնական կյանքի գաղտնիությունը ու նոր վտանգների ենթարկվում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը