Թաղային հեղինակությո՞ւն, թե՞ առողջ սերունդ. «Դա Թոխմախի Մհերի աղջկա մանկապարտեզն է»

«Իրատես» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ «Իրատեսը» Երեւանի մանկապարտեզներից մեկի մասին նյութ էր տպագրել, որում մասնավորապես նշված էր, որ Էրեբունի համայնքի Նոր Արեշ թաղամասի մանկապարտեզներից մեկում, ինչպես ծնողներն էին ահազանգել, դաստիարակը հոգեպես անհավասարակշիռ կին է, ով, հերիք չէ, սեփական մեթոդներն ունի երեխաներին պատժելու (երբեմն-երբեմն փոքրիկների տրուսիկների մեջ նայելու), նաեւ, ասում են, աղանդավոր է: «Վերջինս երեխաներին տկլորացնում է ու հոգեբանական ճնշումների ենթարկում, սպառնում, թե տանելու է ծառից կապի: Այս «մեթոդների» պատճառով, ասում են, փոքրիկ տղաներից մեկն այնպիսի վիճակում է, որ առանց բժիշկ-հոգեբանի հազիվ թե կարողանա հաղթահարել ծանր ապրումները»,- ասված էր հրապարակման մեջ: Պատկան մարմիններին հորդորել էինք հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե ինչպես է նման դաստիարակն աշխատանքի ընդունվել մանկապարտեզում: Նյութը մեծ հնչեղություն ունեցավ, տարբեր օղակներից խմբագրություն էին զանգահարում եւ հետաքրքրվում տեղի ունեցածով: Ամենաուշագրավն այն է, որ չնայած մենք ո՛չ մանկապարտեզի թիվն էինք նշել, ո՛չ տնօրենի անունը, բայց պետական գերատեսչությունների աշխատակիցների առաջին արձագանքն այսպիսին էր.«Գիտեք, չէ՞, որ դա Թոխմախի Մհերի աղջկա մանկապարտեզն է»: Սա երկրորդ ահազանգն էր ու նաեւ շատ հարցերի պատասխան: Իհարկե, վերոնշյալ կառույցները վստահեցրին, որ քննության առարկա են դարձնելու հարցը, բայց նման իրազեկումից հետո ոչ մի ակնկալիք չունեինք, որ տվյալ մանկապարտեզում տեղի ունեցածը ջրի երես դուրս կգա: Այսուհանդերձ, նյութն անհանգստացրել էր նաեւ ՄԻՊ-ի գրասենյակին, եւ խոստացան գնալ հրապարակման հետքերով: Երեկ մեր հարցմանը, թե ի՞նչ են պարզել ՄԻՊ-ի աշխատակիցները, օմբուդսմենի խոսնակ Զոհրաբ Եգանյանն ասաց. «Մամուլի հրապարակումների հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ՄԻՊ-ի աշխատակիցներն այցելել են տվյալ մանկապարտեզ, տեղում ծանոթացել են մանկապարտեզի պայմաններին, առանձնազրույցներ ունեցել հաստատության տնօրենի եւ երեխաների հետ: Հրապարակման մեջ տեղ գտած երեւույթները չեն հաստատվել: Տեղեկացնեմ նաեւ, որ մինչ այս պահը տվյալ խնդրի կապակցությամբ ՄԻՊ-ի աշխատակազմը այլ ահազանգ չի ստացել»: Այսպիսի պատասխանը սպասելի ու կանխատեսելի էր: Մենք ավելի «կծանրանանք» վերջին նախադասության վրա՝ ՄԻՊ-ը որեւէ ահազանգ այս առումով չի ստացել: Հազիվ էլ ստանար, քանի որ մանկապարտեզի երեխաների ծնողներն այնքան էին ահաբեկված, որ անգամ նախակրթարանի հասցեն խուսափում էին ասել: Իսկ մինչ այդ նրանք պատրաստակամություն էին հայտնել անձամբ ամեն ինչ պատմել ու հասցեական մեղադրանքներ ներկայացնել: Ընդամենը մի քանի օր հետո ծնողներին «գետնի տակից» էլ չէիր գտնի: Այնուամենայնիվ, մի քանիսին դժվարությամբ գտանք: Վերջիններս խնդրեցին դադարեցնել հետաքննությունը, քանի որ իրենք կարող են «պրոբլեմներ» ունենալ: Համառելն անիմաստ էր: Եթե պատկան մարմինները, որոնց համար պետք է հրապարակումը լուրջ հետաքննության ու մեղավորներին բացահայտելու խթան լիներ, բավարարվում են միայն խմբագրությանը տեղեկացնելով, որ դա Մհեր Սեդրակյանի դստեր մանկապարտեզն է, էլ ի՞նչ սպասես անպաշտպան ծնողներից: Այսպես են մեզանում բոլոր հարցերը «լուծվում»: Անգամ երեխաների խեղվող հոգեբանությունն այնքան կարեւոր չէ, որքան այս կամ այն թաղային հեղինակության թանին «թթու» չասելը: Արժեքների այսպիսի խեղումը վտանգավոր է, սա սեփական ապագային «հարված» է թիկունքից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am