«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից թվեր «նկարելու» գործելակերպը վաղուց եւ բոլորին հայտնի իրողություն է: Սակայն ԱՎԾ-ն սկսել է ինքն իրեն գերազանցել: ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում արտադրվել է 11 միլիարդ 939 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ ձուկ: Այնտեղ նշված է, թե այս թիվը 2,6 տոկոսով ավել է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրվածը: Սա այն դեպքում, երբ անցած տարվա առաջին չորս ամիսներին արտադրվել է 11 մլրդ 986 մլն 900 հազար դրամի ձուկ: Դժվար է ասել, թե ԱՎԾ-ն ինչու է այդքան ջանացել կեղծ աճ նկարելու համար: Իրականում ոլորտի մասնագետները ահազանգ են հնչեցնում, որ անկում է իրենց մոտ: Մասնավորապես «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այս տարվա ընթացքում առանց չափազանցնելու արդեն մոտ 25 ձկնային տնտեսություն ունենք փակված: Պարզապես վիճակը ողբալի է»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը