Որպես ժողովուրդ՝ մենք պետք է հպարտության մեծ զգացողություն ունենանք, որ Հռոմի պապն արժևորում է հայերին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Հայաստան կժամանի Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը եւ 3 օր կլինի մեր երկրում: Համաձայնեք, որ սա լրջագույն իրադարձություն է Հայաստանի համար: Մեր երկրի արտաքին իմիջը կարող է շեշտակի փոխվել, եթե իսկապես գրագետ քարոզչություն արվի: Այսպիսի հյուրընկալություն, իհարկե, մենք էլի ենք ունեցել: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի նախորդ` Հովհաննես Պողոս Երկրորդ Հռոմի Պապը 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստան էր այցելել: Նա Երեւան էր եկել Հայաստանում քրիստոնեությունը որպես կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: Եւ այդ այցը բավականին անշուք անցավ, այն ավելի շուտ հիշեցնում էր պետության ղեկավարի պաշտոնական այց, քան հոգեւոր առաջնորդի այցելություն: Դժվար է ասել, թե դրա պատճառը որն էր` Հովհաննես Պողոս Երկրորդի պատկառելի տարիքը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցած վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ: Ամեն դեպքում, այսօր մենք` որպես ժողովուրդ, պետք է հպարտության մեծ զգացողություն ունենանք, որ Հռոմի պապը արժեւորում է հայերին` որպես հավատացյալ ժողովուրդ, քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիր եւ գալիս է «ըմպելու մեր ժայռե հավատքի աղբյուրից»: Եռօրյա այցելության ծրագիրը առավել քան հագեցած օրակարգ ունի: Ու հանուն արդարության պետք է ասել, որ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, թեեւ բազմաթիվ այլ հարցերում նաեւ մեր կողմից է քննադատության ենթարկվել, այնուամենայնիվ, օրինակելի աշխատանք է կատարել: Ե՛ւ որպես դիվանագետ, ե՛ւ որպես մեդիա դաշտի «տիրակալ» Սերժ Սարգսյանի փեսան ըստ արժանվույն կազմակերպել է Պապի այցը մեր երկիր: Հայաստանի դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդօրինակելու կարիք ունեն: Շատերն անսահման ֆինանսական միջոցներ ունեն, բայց նման լուրջ աշխատանք ոչ ոք կարծես թե չի արել: Հուսանք` Հռոմի Պապի հետ տարբեր սրբավայրերում աղոթելուց հետո Սերժ Սարգսյանի իշխանությունը իրապես «դարձի կգա»` փրկելով հայ հավատավոր ու պայքարող ժողովրդին աղքատության եւ անարդարության ճիրաններից: Հ. Գ. Ի դեպ, վաղը՝ ժամը 19.00-ին, Երեւանի Հանրապետության Հրապարակում տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Էկումենիկ արարողություն եւ խաղաղության աղոթք: Քաղաքացիների մուտքն ազատ է, բայց իրավապահները խորհուրդ են տալիս հրապարակում լինել արարողությունից առնվազն կես ժամ առաջ»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am