«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը։
– Ճիշտն ասած, ինձ համար «սառը ցնցուղի» պես բան էր, երբ իմացա,որ անդամագրվել եք «Համախմբում» կուսակցությանը։ Ենթադրելի էր,որ ՄԻՊ պաշտոնից հրաժարական տալուց հետո պետք է նախընտրեիքզբաղվել իրավաբանությամբ՝ չխառնվելով քաղաքականությանը։Այսուհետ զբաղվելու եք քաղաքակա՞ն գործունեությամբ։
– Ես զբաղվելու եմ քաղաքականությամբ և, դրանով հանդերձ՝ իրավապաշտպանությամբ, որովհետև այսօր եթե քաղաքական ուժերը ճիշտ աշխատեն, առաջին իրավապաշտպանն իրենք պետք է լինեն։
– Իսկ ի՞նչը գրավեց Ձեզ «Համախմբում» կուսակցության մեջ, որհատկապես հենց այն ընտրեցիք։
– Իմ պատկերացմամբ՝ ամենասկզբունքային թիմերից մեկն է այստեղ հավաքված, և թիմի որակն ու սկզբունքայնությունն ինձ գրավիչ թվացին։
– Մամուլում տեսակետ էր արտահայտվել, որ «Համախմբում»կուսակցության նկատմամբ կա շատ զգուշավոր վերաբերմունք,հանրային շատ դեմքեր խուսափել են անդամակցել այդկուսակցությանը, և միայն Դուք եք, որ գնացել եք նման քայլի։
– Ես չեմ կիսում այդ տպավորությունը և այդ կարծիքը։ Շատերը կան, որոնք հրապարակային կամ ոչ հրապարակային համամիտ են այն արժեքներին, որոնք կան «Համախմբում» կուսակցության ներսում։
– Հիմա Դուք, փաստորեն, ընդդիմադի՞ր եք լինելու գործողիշխանությանը։
– Մենք արդեն եղել ենք և այդպիսին էլ շարունակելու ենք մնալ, մինչև չփոխվեն իրավիճակը և վատ երևույթները, որոնք կան Հայաստանում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը