Ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որի ժամանակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգ կատարած իր այցի արդյունքները: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հանդիպմանը վերահաստատվել է խաղաղության ամրապնդման հարցը, ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի գրասենյակի դիտորդների թվի ավելացումը եւ ընդհանուր առմամբ դրական միտումներ կան: Շարմազանովի խոսքով՝ Հայասանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել՝ Հայաստանը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է հայտնի երեք սկզբունքների հիման վրա, որի առանցքը պետք է լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
«Ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություներին, ապա պետք է նշեմ, որ նախագահների երկկողմ հանդիպումները բավականին արդյունավետ է եղել եւ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները նաեւ ստրատեգիական առումով պետք է զարգանան եւ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք բխում են թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի պետական շահերից»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ նշելով, որ նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Արցախ կատարած իր հանդիպմանը, իսկ Արցախ էր նա այցելել, որպեսզի տեսնի, թե ինչ իրավիճակ է առաջնագծում:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ վաղը Հայաստան է այցելելու Հռոմի պապը Ֆրանցիսկոս, որը կարեւոր իրադարձությունը է ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից: ՀՀԿ մամուլի կարծում է, որ խոսնակը պապի այցը խաղաղություն կբերի տարածաշրջանին:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը