Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցելությունը ոչ միայն հոգեւոր առումով, այլեւ աշխարհաքաղաքական առուոմվ է լուրջ իրադարձություն։ Այդ մասին այսօր՝ հունիսի 23-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Վաղը Հայաստան է ժամանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, դա լուրջ իրադարձություն է ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Սա միասնության կոչ է բոլոր քրիստոնյա ժողովուրդների համար»,- ընդգծել է Շարմազանովը։
Նա նշել է, թե ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստում Սերժ Սարգսյանը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգ կատարած այցի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, եռակողմ հանդիպման արդյունքները։ «Սա հանդիպում էր Վիեննայի պայմանավորվածությունները շարունակելու առումով։ ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման առումով չի փոխվել, մենք բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք, երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, որի առանցքը պետք է լինի ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտումը,»,- նշել է Շարմազանովը։
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը