Էրդողանը նորից մեղադրում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությունը, որի համաձայն էրդողանը փորձում է դուրս գալ միգրացիոն համաձայնագրից: Էրդողանը հայտարարել, որ Յունկերը տեղյակ չէ թուրք ժողովրդի բարոյական արժեքներից: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն: Յունկերը գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ մուտք գործելու համար առանց վիզայի ռեժիմ կստանա, եթե կատարի ԵՄ-ի առաջ քաշած բոլոր 72 կետերը, իսկ եթե Էրդողանն իսկապես որոշի չկատարել փախստականների շուրջ համաձայնագիրն, ապա ստիպված կլինի բացատրել թուրքերին, թե ինչու նրանք առանց վիզայի չեն կարող ճամփորդել Եվրոպայում: Ի պատասխան Էրդողանը հայտարարել է.«Դուք ընդհանրապես չեք ճանաչում թուրք ժողովրդին: Այդ ժողովուրդը առանց վիզայի ճամփորդելու հետևից չի վազում: Դուք պարզապես անհանգստացած եք նրանից, թե ինչ կլինի, երբ Թուրքիան իր դռները բացի և բոլոր փախստականները լցվեն Եվրոպա: Միևնույն ժամանակ մենք հոգ ենք տանում փախստականների մասին: Ինչո՞ւ: Որովհետև մենք, ի տարբերություն ձեզ, հոգ ենք տանում մարդկանց մասին: Իսկ դուք նման բաների մասին չեք մտածում: Փախստականներին Թուրքիա ուղարկելու մասին համաձայնագիրը և մյուս բաները ցույց են տալիս, որ ձեզ վստահել չի կարելի: Դուք չեք պահում ձեր խոստումները»: Մեջբերելով Էրդողանի խոսքերը` «Anadolu» գործակալությունը գրում է.« Ահա ձեր տգեղ դեմքը: Հետո էլ կզայրանաք, երբ Էրդողանը ցույց տա ձեր տգեղ դեմքն աշխարհին: Այդ պատճառով էլ դուք ուզում եք ազատվել Էրդողանից»,- հայտարարել է Էրդողանն` իր մասին երրորդ դեմքով խոսելով:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am