Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող հայ պատգամավոր Սելինա Դողանը ազգային կրթության նախարարին հարցում է հղել՝ ուսումնական հաստատություններում պարտադիր կրոնական դասընթացների վերաբերյալ:
Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ Դողանն իր հարցումը մեջլիս էր ուղարկել դեռևս 2015թ. դեկտեմբերին՝ ակնկալելով այն ժամանակվա կրթության նախարար Նաբի Ավջըի պատասխանը: Սակայն հայ պատգամավորի հարցերին պատասխանել է արդեն նոր նախարար Իսմեթ Յըլմազը:
Սելինա Դողանը կրթության նախարարից մասնավորապես հարցրել էր, թե ինչու, չնայած հիշյալ որոշմանը, Թուրքիայի այս ոլորտում դեռ որևէ փոփոխություն չի կատարվել և կրոնի դասերը դեռ շարունակում են պարտադիր կարգով ուսուցանվել:
Իսմեթ Յըլմազը ի պատասխան տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ի վճիռն ի կատար ածելու նպատակով մշակվել է հատուկ «գործողությունների պլան», որը ուղարկվել է արդարադատության նախարարություն:
«Արդարադատության նախարարության կողմից վերջնական տեսքի բերված գործողությունների պլանի համաձայն՝ ԱԻՀՄ-ի վճիռը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լայնածավալ ուսումնասիրություն անցկացնել և խնդիրը բազմակողմանի գնահատել: Այդ նպատակով տարբեր մասնագետներից կազմված հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն իր աշխատանքները կսկսի հունիսից: Նախատեսված է, որ խմբի աշխատանքները կավարտվեն ամենաուշը 2016թ. տարեվերջին», - ասված է նախարարի պատասխանում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը