Մեր երկու մարմնամարզիկներն էլ արժանի են մեդալների. Հակոբ Սերոբյան

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ` Հակոբ Սերոբյանն աչքի է ընկնում իր խստապահանջությամբ և կարգապահությամբ: Տպավորություն կարող է ստեղծվել, որ իր սաները վախենում են նրանից, սակայն դեմքի այդ խիստ արտահայտության տակ Սերոբյանը պահում է սրտացավ մարզչի, ծնողի և մարզաձևի սիրահարի իրական կերպարը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Սերոբյանը հիշեց իր և սաների առաջին հանդիպումը, խոսեց բացթողումների և նախապատրաստական փուլերի մասին: –Պարոն Սերոբյան, Եվրոպայի առաջնությունն արդեն անցյալում էևորքան էլ որ այն աննախադեպ էր իր արդյունքներով,այնուամենայնիվ,աշխատելու և շտկելու շատ բացեր կային: Սկսե՞լ եքսխալնեերը շտկելուվրա աշխատել: -Դեռ չենք սկսել: Ըստ փորձի՝ մենք 35-45 օր առաջ ենք սկսում ամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Օրինակ՝ Հարություն Մերդինյանը թեթև վնասվածքներ ունի, այնպես պետք է անել, որ այդ ծանրաբեռնվածությունը նրան ավելի չվնասի, և քայլ առ քայլ գանք վերջնական մարզավիճակին: Մեր նախապատրաստական, վերջնական փուլը կսկսվի հուլիսի 19-ից հենց Բրազիլիայում: Աշխատելու շատ տեղ ունենք: –Գրանցած փայլուն արդյունքից հետո թիմի տրամադրվածությանմեջփոփոխություն կա՞: -Ոչ միայն թիմի, այլև ամբողջ դահլիճի մոտ մեծ ոգևորվածություն կա: Այնպես չէ, որ հայ մարմնամարզիկները վերջին տարիներին ոչ մի արդյունք չէին գրանցել: Նույն Մերդինյանը Եվրոպայի առաջնությունների տարբեր հարկի մեդալներ ուներ: Մամուլի ուշադրությունն է մեծացել, սկսել են լուսաբանել, իսկ ժողովուրդն էլ կարդում և տեսնում է, որ մարմնամարզությունը Հայաստանում մեռած մարզաձև չէ: Հաճելի է, որ մարդիկ կողքից մոտենում և շնորհավորում են: Բացի այդ,  նրանք զգացին, որ մենակ չեն, որ նրանց կողքին կանգնած են, նրանց գնահատում են: –Պարոն Սերոբյան, հայկական մարմնամարզությունում երկարժամանակբարձր արդյունքներ չկային` նաև հասկանալիպատճառներով՝մարզադպրոցների պայմաննեերը, մեղմ ասած,նպաստավոր չեն: Ինչպե՞սեք կարողացել այսքան ժամանակմոտիվացնել տղաներին և պահելսպորտում: -Ես միշտ տղաներին ասել եմ՝ եթե հավատաք, համբերեք ու արդյունք ցույց տաք, պայմաններ էլ, պարգևներ էլ, ճանաչում էլ կլինի: Նրանք համբերել ու հավատացել են: Ամենակարևորը՝ սիրում են մարմնամարզությունը: Եթե մենք մեդալ նվաճենք Օլիմպիական խաղերում, վստահ եմ, որ ՀԱՕԿ-ը մեզ կաջակցի: Չի եղել մի դեպք, որ նրանք խոստանան և չանեն: Բայց մենք էլ մեր գործը պիտի անենք: –Մարմնամարզիկները տարբերվում են բոլորից իրենցկարգապահությամբ և համախմբվածությամբ:Մարզչականաշխատանքներից բացի` դաստիարակչական,մանկավարժականաշխատանքնե՞ր էլ եք տանում: -Շնորհակալ եմ: Առաջին հերթին դա ենք անում: Եթե կարգապահությունը չլինի, մնացածը չի կարող լինել: Նրանք սովոր են խստությանը և պահանջկոտությանը: Հետո մի բան էլ կա. մարմնամարզիկը չի կարող անգրագետ լինել: Մենք միշտ հետևում ենք նրանց առաջադիմությանը, օրագրերն ենք ստուգում: Առաջնայինը լավ մարդ լինելն է: –Պարոն Սերոբյան, պատմեք խնդրում եմ մեր օլիմպիականների՝ԱրթուրԴավթյանի և Հարություն Մերդինյանի հետ Ձեր առաջինհանդիպմանմասին: –Հարությունը Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում է մարզվել: 1998 թվականին իր մրզչի՝ Սոս Սարգսյանի հետ տեղափոխվել է Ազարյանի մարզադպրոց: Նա մանկուց արդեն նժույգթափերի մասնագետ էր: Հիշում եմ՝ 1998-ին Մոսկվայում կայացած դպրոցականների համաշխարհային մրցումներում 6-րդ տեղ էր զբաղեցրել: Հենց այդ ժամանակից էլ պարզ էր, որ Մերդինյանը այդ գործիքի վարպետ է: Հետո եկան բարդ ժամանակներ, անհաջողություններ: Նա լավ արդյունքներ սկսեց գրանցել  2006 թվականից: Լիոնում կայացած աշխարհի Գավաթի խաղարկությունում նա գրավեց 2-րդ տեղը, այնուհետև Թեհրանում դարձավ աշխարհի Գավաթակիր և մինչ օրս նա կայուն արդյունքներ է գրանցում: ԱրթուրԴավթյանը մեր բակից էր: Փոքր տարիքում այդքան էլ աչքի չէր ընկնում: 4-5 տարի մարզվեց, հետո ընտանքիի հետ տեղափոխվեցին Դոնի Ռոստով: 15 տարեկան էր, երբ նորից վերադարձավ Երևան: Այնտեղ մարզվել էր, սակայն այդքան էլ ուշադրություն չէին դարձրել նրան: Անմշակ ադամանդ էր: Արթուրը թիմի ուրախությունն է: Քանի որ մի բակից ենք, միշտ աչքիս առաջ է, հետևում եմ նրան (ծիծաղում է): Արթուրի արդյունքները միանգամից եղան: Նրա վրա մի փորձ արեցի, որը արդարացրեց իրեն: Այնպիսի մարզումներ էինք անցկացնում, որ նա ցանկացած պահի կարողանար իր լավագույն ելույթները կատարել: Հնարավոր է` մարզումն ավարտեինք, հանդերձարանից կանչեի և ասեի` նորից բոլոր գործիքների վրա կատարում ես վարժություններդ: Փորձն արդարացվեց, իսկ արդյունքները չուշացան: –Օլիմպիական խաղերում պատասխանատվությունն ուլարվածությունըշատ մեծ են: Ի՞նչ եք ակնկալում Ձեր սաներիցՌիոյում: -Մարմնամարզությունում ոչինչ կանխատեսել հնարավոր չէ, անգամ սովորական մրցումներում: Սխալվում են բոլորը՝ սկսած օլիմպիական չեմպիոններից մինչև միջին կարգի մարզիկներ: Տղաները պետք է շարունկեն հավատալ իրենց, չլարվեն և ցույց տան այն, ինչի ընդունակ են: Նրանք երկուսն էլ արժանի են մեդալների: –Ռիոյի Օլիմպիական խաղերում Դուք դատավոր եք լինելու,թիմըկգլխավորի Սոս Սարգսյանը: Տղաներին չի՞ ընկճի Ձեր՝ հեռուլինելու այդփաստը: -Բարդ է լինելու: Սակայն Սոս Սարգսյանը իրենց կողքին է: Մեր մեջ տարբերություն չկա: Երկուսս էլ մարմնամարզությանը «նույն աչքերով ենք նայում»: Միշտ կապի մեջ եմ լինելու նրա հետ: Նա շատ գրագետ մարզիչ է: Տղաներն ապահով ձեռքերում են: –Պարոն Սերոբյան, նախապատրաստական ի՞նչ փուլեր եքանցնելումինչև Խաղերը: -Մեկնելու ենք Թբիլիսի, որտեղից կվերադառնանք հուլիսի 13-ին: Հուլիսի 19-ին կմեկնենք Բրազիլիայի Բլումենաու քաղաք: Այնտեղ կսկսվի մեր հիմնական հավաքը: Գիտեմ, որ մեզ համար շատ լավ պայմաններ են ստեղծված: Օգոստոսի 1-ին կմեկնենք Ռիո դե Ժանեյրո: ՀԱՕԿ լրատվական

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am