Գեղարքունիքի մարզում հասունանում է նոր բունտ. սպանվածի, առևանգվածի և բռնաբարության փորձից տուժողի հարազատները սպառնում են դատարանի նկատմամբ հաշվեհարդար լինել

Երեկ` հունիսի 22–ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվայալներն իրացնելիս` ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան 7-րդ տան բնակիչ, 40-ամյա Մարտին Հակոբյանին: Ինչպես Վարդենիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Վարդենիսում հայտնի է «Չոշեյի Մարտին» մականվամբ և բազմաթիվ անգամներ հայտնվել է քրեական, այդ թվում` ծեծկռտուքներ, սպանություն, խուլիգանություն, անձի առևանգում պատմությունների մեջ: Վերջինս կասկածվում է Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղի վարչական տարածքում գտնվող, Վարդենիսի նախկին ոստիկանապետին և Վանևանի գյուղապետին պատկանող Վանևան անվամբ ռեստորանային համալիրում հունիսի 19-ին մի խումբ անձանց հետ անձի առևանգում, խուլիգանություն, բռնաբարության փորձ կատարելու ժամանակ ակտիվ մասնակցություն ունենալու մեջ: Նշված փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և այդ գործի շրջանակում քննիչ Ալիկ Սուքիասյանը ստորագրութամբ ազատ է արձակել «Չոշեյի Մարտինին»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մարտինը մեկ այլ աղմկահարույց սպանության գործով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանի որոշմամբ գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն նրա հետ եղած 2 անձինք` Հրանտ Շաբոյանն ու Զոհրաբ Կարապետյանը կալանավորված են: Վերջիններս 2015 թ.-ի սեպտեմբերի 20-ին Ծովակ գյուղում դաժան ծեծի էին ենթարկել Հրավառ Սարգսյանին , ով մահացել էր: Դեպքից հետո «ոհմակը» դիմել էր փախուստի: Վարդենիսցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հետո էլ ասում են, թե օրենքը բոլորի համար գործում է: Ոստիկանները բռնում են, քննիչն ու դատավորը` թողում են: Հո սիրուն աչքերի համար չեն թողել: Եթե Ծովակի սպանության գործով կալանավորեին, ապա Վանևանի դեպքը տեղի չէր ունենա: Եթե վստահ ենք, որ Ծովակի գործով նա մեղավոր է, ապա Վանևանի գործով էլ ակտիվ մասնակցույթուն է ունեցել: Էս ում աչքերին են թոզ փչում: Քննիչն ու դատավորը հաստատ թողել են դրան ինչ-որ անձանց ճնշման տակ: Սաղ Վարդենիսը գիտի, որ դրանց թիկունքին կանգնած են հանցագործ աշխարհում ինչ-որ հայտնի դեմքեր, ովքեր իրենք են թելադրում դատավորին, թե երբ և ոնց դատ անի»: Քննիչի որոշմամբ ազատ արձակված «Չոշեյի Մարտին», 40 ամյա Մարտին Հակոբյանը Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am