Հայ կաթողիկեները պատրաստ են դիմավորել Հռոմի պապին

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի այցը Գյումրի պատահական չէ՝ քաղաքն առաջնորդանիստ է, ավելին, ոչ միայն հայաստանաբնակ, այլ նաև Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների համար: Շիրակի մարզի գյուղական համայնքներում կա մոտ 10 հազար կաթողիկե բնակիչ, Գյումրիում այդ թիվը թեև դժվար է հաշվել, բայց, ինչպես նշում են առաջնորդարանից, այն կարող է հասնել մոտ 20 հազարի: Մարզում կաթողիկե 9 գործող եկեղեցի կա: Մարզի գյուղական համայնքներից ամենամեծ կաթողիկե համայնքը Փանիկն է՝ 2880 բնակիչ, կաթողիկե բնակիչների մեծ թիվ ունի նաև Արևիկը՝ 1709-ը, իսկ 5017 բնակիչ ունեցող Ազատանում կաթողիկեները 30 տոկոսն են: Մարզի կաթողիկե համայնքներից են նաև Ձիթհանքովը, Լանջիկը, Ղազանչին և այլն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առաջնորդարանից, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկեների առաջնորդությունը (կամ թեմը) ձևավորվել է 1991 թ. Հռոմի Սրբազան Պապ Սբ Հովհաննես Պողոս Բ-ի կողմից: Գերաշնորհ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Տեր-Ներսեսյանը, 1991 թ. Հռոմի Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետի կողմից անվանվել է Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների` Սեբաստիո Հայոց Արքեպիսկոպոսի տիտղոսով: Արքեպիսկոպոս ձեռնադրվել է Սրբազան Քահանայապետի ձեռամբ՝ Հռոմի Ս. Պետրոսի տաճարում, 1992 թ. նոյեմբերի 17-ին հայկական ծեսով և մեծահանդես արարողությամբ: 1994 թ. հունիսի 22-ին Հայաստանի ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» շքանշանով: Նույն թվականի սեպտեմբերին իր առաջնորդական աթոռը հաստատել է Գյումրիում և թեմն առաջնորդել մինչև 2005 թ. ապրիլը: Վախճանվել է 2006 թ. դեկտեմբերի 24-ին: 2005 թ., մահվանից առաջ, Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետը Հ. Նշանին անվանեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ, Հ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանին փոխարինող: Թեմի առաջնորդի պաշտոնում Հ. Նշանը ծառայեց մինչև 2010 թ.:Ներկայում Հ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանը առաջնորդն է Իրանի և Հունաստանի հայ կաթողիկեների: Առաջնորդության ներկայիս գլուխն է Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: 2011 թ. հունիսի 24-ին Հռոմի Բենեդիկտոս ԺԶ սրբազան քահանայապետի հատուկ պապական կոնդակով Հ. Ռաֆայել Մինասյանն արժանացել է եպիսկոպոսական կարգի« որպես նորանշանակ Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Կապադովկյան Կեսարիո Հայոց և Առաջնորդ Հայաստանի« Վրաստանի« Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց: Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի է ունեցել 2011 թ. հուլիսի 16-ին Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Աթոռանիստ եկեղեցում ձեռամբ Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի&la quo; ներկայությամբ Վատիկանի Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի: 2011 թ. օգոստոսի 7-ին Շիրակի մարզի Արևիկ գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայր Ռաֆայել Արքեպ. Մինասյանի Գահակալության արարողությունը: 1992 թվականից Հայ Կաթողիկե Համայնքը պաշտոնապես գրանցված է Հայաստանում սեփական կանոնադրությամբ՝ հիմնվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ խղճի ազատության սկզբունքների վրա: Գյումրիում 1993 թվականի սեպտեմբերից հաստատված է Առաջնորդարանը: Փանիկ, Արեւիկ, Լանջիկ, Ազատան, Ձիթհանքով եւ Աշոցքի Մեծ-Սեպասար գյուղերի եկեղեցիները, բոլորն էլ այժմ Շիրակի մարզում« գործող եկեղեցիներ են: Թեև Գյումրին առաջնորդանիստ է եղել, և Հայ Կաթողիկե առաջնորդարանը գտնվում էր Գյումրիում, սակայն ավելի քան 90 տարի չի ունեցել եկեղեցի: Սբ. Պատարագի մատուցումը և եկեղեցական մյուս խորհրդակատարությունները տեղի են ունեցել առաջնորդարանի մատուռում: Մասամբ պահպանվել է քաղաքի հին կաթողիկե եկեղեցին՝ կառուցված 1843-1855 թթ.՝ Ալեքսանդր վարդապետ Արարամյանի ջանքերով: Այն մասնակի ավերվել է 1926 թ. երկրաշարժի ժամանակ« ապա դարձել ապաստարան անօթևան ընտանիքների համար« որոնց սերունդներն այդտեղ են ապրում մինչ օրս: Առաջնորդանիստ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը կյանքի կոչվեց միայն 2010 թվականին: Շինարարությունը մեկնարկեց Գյումրու Ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանի հարեւանությամբ՝ անհատ բարերարների ու կազմակերպությունների, ինչպես նաև Կաթողիկե համայնքի աջակցությամբ: Ճարտարապետը Հակոբ Ջիվանյանն է: Եկեղեցին ունի զանգակատուն« ավանդատուն« ներքնահարկ, բարեկարգ բակ: եկեղեցու դիմացը մասամբ փակող հին շինությունը քանդվել է, բակը սալապատվել է, հետնամասում՝ պատի վրա, տեղադրվել է խաչքար: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առ աջնորդանիստ «Սրբոց նահատակաց» եկեղեցին օծվեց 2015 թվականի սեպտեմբերի 24-ին: Այդ նպատակով Գյումրի էր ժամանել Հռոմի Պապի ներկայացուցիչ, Արևելյան կաթողիկե եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին: Պապի ներկայացուցիչն առաջնորդանիստ եկեղեցին օծեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի համանախագահությամբ:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am