36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է

Թալիշում ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը վերակենդնացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: «Կենաց-մահու պայքարում Հովհաննեսս հաղթեց, մեր աղոթքները տեղ հասան: Թեև բժիշկները ապրելու զրո տոկոս հավանականություն էին տվել, բայց տղաս ապրեց, Հովիկս ուժեղ է, մենք այս փորձությունն էլ հաղթահարեցինք»,- ասում է Հովհաննեսի մայրը: Մոր խոսքերից հետո Հովհաննեսը գլխով է անում ու, կարծես թե, հաստատում նրա խոսքերը՝ ինքն ուժեղ է ու հաղթող: 1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը հրազենային ծանր վիրավորում է ստացել մայիսի 13-ին:  Նա ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝  Երևան: Հովհաննես մայրը՝ Գայանե Ասատրյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ որդուն ծանր վիճակում Երևան են տեղափոխել մայիսի 15-ին.  «Երեխայիս վիճակը շատ ծանր է եղել, փառք Աստծո, այսօր արդեն լավ է: 36 օր հետո տեղափոխել ենք հիվանդասենյակ: Շնորհակալ եմ բոլոր բժիշկներին, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեն տղայիս կյանքը»: Հովհաննեսն արդեն մեկ շաբաթ է բժշկական մերսմուներ է ստանում: Նրա աջ կողմն ամբողջությամբ թույլ է եղել, սակայն մերսումների արդյունքում արդեն երեք օր է շարժում է ոտքն ու ձեռքը: «Տղայիս վիճակի մեջ ամեն օր դրական փոփոխություն է նկատվում»,- ասում է տիկին Գայանեն: Հովհաննեսին մերսումներ անում է Դավիթ Արսենյանը: Նա ևս վստահեցնում է, որ դրական դինամիկա կա: «Մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա ենք անում, արդեն ամբողջությամբ զգում է ոտքն ու ձեռքը, խոսակցականն էլ ահագին բացվել է, իսկ կարևորը՝  հաղորդակցություն կա, իրար հասկանում ենք: Արդեն նստում է, երեկ կանգնել է, կարծում եմ, որ քայլելն էլ կստացվի»,- ասում է Դավիթ Արսենյանը: Տեսանյութը՝ այստեղ

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am