ԵՏՄ-ն արդեն «մահացե՞լ» է

Ռուսաստանը մտադիր է  վերակազմավորել ՀԱՊԿ-ը՝ դարձնելով ունիվերսալ միջազգային կազմակերպություն: «Ռուսաստանը մտադիր է զարգացնել փոխհամագործակցությունը գործընկերների հետ ԲՐԻԿՍ և ՌԻԿ միավորումների, ՇՀԿ-ի, G 20-ի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության և այլ միջազգային ինստիտուտների շրջանակներում։ Մեր երկիրը ակտիվորեն կօգտագործի ԱՊՀ և ԵՏՄ շրջանակներում տարածաշրջանային և ենթատարածաշրջանային ինտեգրացիայի ներուժը, ինչպես նաև կիրականացնի ՀԱՊԿ-ը ունիվերսալ միջազգային կազմակերպության վերակազմավորելու գործընթացը, որն ի վիճակի կլինի հակազդել մարտահրավերներին և ժամանակակից սպառնալիքներին»,- ասված է ՌԴ ԱԽ հայտարարության մեջ։ Սա մի տեղեկություն է, որը մի կողմից փաստում է այն մասին, թե ինչ փնտրտուքի մեջ է այսօր Ռուսաստանը, ինչպես է Պուտինը փորձում տարբեր կառույցներին «արյուն ու միս» տալ: Նպատակը պարզ է` Ռուսաստանի դերակատարումն աշխարհի «թատերաբեմում» մեծացնել է` Ռուսաստանի համար ծանր ֆինանսա-տնտեսական պայմաններում, որն արդեն խոստովանում են ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները: Միջազգային ասպարեզում անցած շաբաթվա առավել կարևոր իրադարձությունն Իրանի նկատմամբ Ամերիկայի և Եվրամիության սահմանած տնտեսական պատժամիջոցների չեղարկումն է։ «Այսօրվանից մեր երկրի նավթի արտահանման սահմանափակումներն ուժի մեջ չեն»,- հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այս հանգամանքը չափազանց մեծ նշանակություն ունի նավթի միջազգային շուկաների համար։ Աշխարհում «սև ոսկու» գնանկում է, ամերիկացիները սկսել են նավթ արտահանել, Սաուդյան Արաբիան մտադիր չէ կրճատել արդյունահանումը։ Նավթով հարուստ բոլոր երկրները փորձում են շարունակել և հնարավորության դեպքում նույնիսկ ավելացնել արդյունահանումը` չնայած ամիսներ տևող գնանկմանը։ Նավթի շուկաներում շատ դժվար է տեղ ապահովել և շատ հեշտ է այն կորցնել, նավթ արտահանող երկրները պատրաստ են նույնիսկ ցածր գնով պահպանել իրենց գրաված դիրքերը։ Եվ այս հանգամանքներում առավել տուժում են այն երկրները, որոնց տնտեսության հենքը նավթն ու գազն է։ Դասական օրինակը Ռուսաստանն է, որն այդպես էլ չի կարողացել դիվերսիֆիկացրել տնտեսությունը և, ինչպես ռուսաստանցի փորձագետներն են ասում, «մնացել է նավթի ասեղի վրա նստած»։ Նավթադոլարների հսկայական եկամուտն արտարժույթի մեծ պաշարներ է ապահովել, բայց դրանք օրըստօրե նվազում են։ Մինչդեռ, Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հավաստիացնում է, որ ազգային տարադրամը` ռուբլին, կայուն է։ «Ինչ-ինչ մեծ տատանումներ չենք ակնկալում, այսօրվա կուրսը համապատասխանում է ներկայիս վճարման հաշվեկշռին»,- ասել է Սիլուանովը։ Նրա այդ չափից շատ լավատեսական հայտարարությունն արդեն անհաշիվ հեգնական արձագանքների առիթ է դարձել սոցիալական ցանցերում։ Այնուամենայնիվ Մոսկվայում, իհարկե, գիտակցում են, որ ծանր շրջան է լինելու։ «Ռուսաստանի կառավարության շինծու լավատեսությունը հօդս է ցնդել։ Երկիրը սնանկացման եզրին է»,- ասել է գերմանացի վերլուծաբան Անդրե Բալլենը։ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը «Գայդարի ֆորում» անվամբ համաժողովում ասել է, որ Ռուսաստանը պարտավոր է հարմարվել տնտեսական նոր իրողություններին, իսկ նույն Սիլուանովը չի բացառել, որ եթե չհաջողվի օպտիմալացնել բյուջեն, ապա հնարավոր է 1998թ. դեֆոլտի կրկնությունը։ Դեռ մեկ-երկու շաբաթ առաջ կառավարության չինովնիկները հուսով էին, որ 2016-ին դոլարի միջին տարեկան փոխարժեքը կլինի 68 ռուբլի 20 կոպեկ, Urals տեսակի նավթի մեկ բարելի գինը` 40 դոլար, իսկ կապիտալի արտահոսքը ոչ ավել քան 50 միլիարդ դոլար։ Հիմա նույնիսկ այդ թվերն են համարվում խիստ լավատեսական։ Տեսականորեն չի բացառվում, որ նավթի մեկ բարելի գինն իջնի մինչև 15 դոլար։ Alor Broker ընկերության վերլուծաբան Ալեքսեյ Անտոնովի կարծիքով, եթե նավթի բարելի գինն իջնի մինչև 25 դոլար, 1 դոլարի գինը Ռուսաստանում կհասնի 100 ռուբլու։ Դա է՛լ ավելի կխթանի սղաճը։ Այսինքն, Կենտրոնական բանկը կհայտնվի բարդ ընտրության առաջ` տնտեսությունը զարգացման ուղու վրա պահելու համար իջեցնե՞լ տոկոսադրույքը, թե՞ աճող ինֆլյացիայի դեմն առնելու համար այն բարձր պահել։ Իսկ կառավարությունը քննարկում է բյուջեն կրճատելու տարբերակը։ Կուտակված պաշարները զրոյանում են։ Տնտեսական բարդությունները խարխլում են այն լռելյայն համաձայնությունը, որը կնքել են նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգը և Ռուսաստանի բնակիչները։ Ահա, ինչն է պատճառը, որ ՌԴ նախագահը «գաղափարների» փնտրտուքի մեջ է հայտնվել: Թամար Բագրատունի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am