Ադրբեջանում գլուխ են բարձրացնում հակավրացական տրամադրությունները:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի խաղարկության ժամանակ այս անգամ կհանդիպեն վրացական «Սամտրեդիան» և ազերիական «Գաբալան»:
Բաքվում մինչև հիմա չեն կարող մոռանալ անցյալ տարի Թբիլիսիի «Դինամո»-ի և նույն ադրբեջանական «Գաբալա»-ի հանդիպումները, որոնց ժամանակ տեղի ունեցան ադրբեջանա-վրացական «պաստառային պատերազմեր». մարզադաշտերում վրացիները թուրք-ազերիներին հիշեցնում էին, որ Զաքաթալան և Գախը ադրբեջանցիներին են անցել 1921 թ-ին, իսկ թուրքերն էլ վրացիներին, որ Քվեմո-Քարթլին՝ Բորչալուն, ազերիներինն է:
Գործը հասավ ծեծկռտուքի և Ադրբեջանի դրոշի անարգմանը:
Հիմա Բաքվում կրկին սպասում են նոր սադրանքների վրացիների կողմից, որոնք, ըստ ազերի մարզական նեկնաբան Նազիմ Հուսեյնզադեի, հովանավորվում են հայերի կողմից: Սակայն ազերի մեկնաբանի այս զառանցանքը չէ, որ ինձ հետաքրքրեց:
Սպորտային կրքերը Բաքվում այն աստիճան են լարվում, որ Ալիևին պատկանող կայքերը տարրական շատնաժի են դիմում և վիրավորում ամբողջ վրացի ժողովրդին և Վրաստան պետությանը:
Նազիմ Հուսեյնզադեն վրաց-ադրբեջանական կրքերի թեժացման դեպքում առաջարկում է արձագանքել ոչ թե Ադրբեջանի ԱԳՆ-ին և մարզական պաշտոնյաներին, այլ Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ «SOCAR»-ին, որը «շատ մեծ դեր է խաղում Վրաստանի կյանքում, այդ թվում նաև մարզական: Պատահական չէ, որ երբեմն Վրաստանը կատակով անվանում են «SOCARվելո»՝ կրկին ընդգծելով, թե որքան է անում Ադրբեջանն իր հարևանի համար, և թե որքան է կախված Վրաստանն Ադրբեջանից»,-շարունակել է Հուսեյնզադեն:
Լկտի թուրքը «Saqartvelo»՝ Վրաստան տեղանունը հեգնում է և վերածում Ալիևին պատկանող ընկերության անվանը: Սա Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլիի քաղաքականության հետևանքներից մեկն է:
Սաակաշվիլին «ազատագրեց» Վրաստանը Ռուսաստանից, սակայն դարձրեց թուրք-ադրբեջանական տանդեմի ստրուկ, որի հետևանքները Թբիլիսին հիմա ըմբոշխնում է:
Շատ հետաքրքիր է, թե ինչպես են այս վիրավորանքին արձագանելու հպարտ վրացիները:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը