Երբ մոտ երկու ամիս առաջ իմ նկատմամբ շորթման համար ձերբակալվեց «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը, չնայած հասարակության բացարձակ հավանությանը, հայտնվեցին մի քանի հոգի, ովքեր սկսեցին վատաբանել ինձ օրենքով շորթողին պատժելու իմ ցանկության համար:
Երբ ձերբակալվեց Անիի հանցակից ու հովանավոր ՀՀ Ոստիկանության կարգապահական խորհրդի արդեն նախկին անդամ, «Արմքրայմնյուզ» կայքի սեփականատեր Արտակ Գալստյանը, և տարիների ընթացքում դրանց զոհը դարձած տասնյակ մարդիկ, օրհնելով մեզ, սկսեցին ցուցմունքներ տալ, բոլորը հասկացան, որ այդ գործում շատ բան կա թաքնված, ու մեծ կծիկ է սկսել քանդվել:
Սակայն շուտով տեղի կունենա այնպիսի բացահայտում, որից կցնցվի ողջ հանրությունը, բոլորը կիմանան, թե ինչ էր իրականում թաքնված այդ ամենի տակ, ինչպիսի հրեշավոր հանցախումբ չեզոքացվեց և ինչ կարգի ազգային դավաճանություն կանխվեց:
Իսկ ոմանց համար բանտում փտելը փրկություն կլինի, որովհետև դրսում այդ տականքներին տեսնելիս ազգությամբ հայ ցանկացած մարդ կցանկանա ոչնչացնել դրանց, հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Սպասեք, բացահայտումը շուտով…
ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը