Արտակարգ դեպք Երևանում․ «Ամերիաբանկ»-ի մոտ ամբարձիչի վրա աշխատանքներ կատարող բանվորները վայր են ընկել

Հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 4-րդ և թիվ 6-րդ շտապօգնության հերթապահ բրիգադները, իրենց մոտ են տեղափոխել կատատրավմա, շոկային վիճակ ախտորոշմաբ 50-ամյա Արմեն Մկրտչյանին և պոլիտրավմա, շոկային վիճակ ախտորոշմամբ՝ 60-ամյա Մխիթար Գալստյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում, ովքեր հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են բարձրահարկ կռունկից վայր ընկնելու հետևանքով։ Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել «Ամերիաբանկ»-ի հետնամասից։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներով պարզել են, որ այսօր՝ ժամը 11։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Գրիգոր Լուսավորիչ 9 հասցեի դիմաց, «Газель» մակնիշի 005 ZZ 35 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ 64-ամյա Մաքսիմ Միրզոյանը, նշված ավտոմեքենայով բախվել է նշված վայրում աշխատանքներ իրականացնող ամբարձիչ ավտոմեքենային։ Ձեռնակրված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա․ Մկրտչյանն ու Մ․ Գալստյանը նշված ամբարձիչի վրա աշխատանքներ իրականացնելիս են եղել, և վայր են ընկել ամբարձիչի վրայից։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Մ․Միրզոյանը, ով աշխատում է «Վարդանյան Շին» ՍՊԸ-ում, մեղայականով ներկայացել է ոստիկանության կենտրոնականի բաժին։ ֆոտոլրագրողի տեղեկություններով, նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am