«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շուտով կլրանա հայ ավանդական կուսակցություններից մեկի՝ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ստեղծման 130-ամյակը, սակայն այդ կուսակցությունը 2009-ին տեղի ունեցած պառակտումից հետո ուշքի չի գալիս: Պառակտման ետևում կուսակցության որոշ անդամներ տեսնում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն իր մասնակցությունն ունեցավ նաև մեկ այլ ավանդական՝ Ռամկավար-ազատական կուսակցության «քանդման» գործում: Ժամանակ առաջ հրաժարական է տվել ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, որը ծագումով լիբանանցի է: Այս հրաժարականը հնաբնակ ՍԴՀԿ-ականները տարօրինակ են համարում, քանի որ կուսակցության պատմության մեջ եզակի դեպք է: Որպես կանոն, ատենապետի պաշտոնում միշտ ձգտում են վերընտրվել գործող ատենապետները: Թե ինչն է եղել Տիգրանյանի հրաժարականի պատճառը՝ գաղտնի է պահվում, միայն նշվում է, որ «պատճառն անձնական է»»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը