Այդ ո՞վ է պատրաստվում տարածքներ հանձնել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տարածեցին Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂՀ խնդրի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ հակամարտությունը պետք է կարգավորվի փուլային տարբերակով: Ըստ այդմ, «Հանդիպման ժամանակ հավանություն է տրվել հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ պետք է ազատագրվեն 5 շրջանները, ապա եւս 2 շրջան, որից հետո պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»: Այն, որ ադրբեջանցի պաշտոնյան չափազանցացնում է իրավիճակը, կասկածից վեր է: Սակայն մյուս կողմից, եթե նա սուտ է խոսում, ապա ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է այդ մասին ուղիղ հայտարարել: Մինչդեռ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Մամեդովի հայտարարությունը, ասել էր, թե նա բանակցություններին ներկա չի եղել, իսկ ինչ վերաբերում է համաձայնության լինել-չլինելուն, նախարարն այսպես էր բացատրել. «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ դրա իրացման ճանաչումը: Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»: Այլ կերպ ասած՝ ըստ Նալբանդյանի՝ Սանկտ Պետերբուրգում կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց միեւնույն ժամանակ նա անուղղակի չի հերքում, որ ԼՂՀ խնդրի կարգավորման փուլային, ասել է, թե հողերը զիջելու տարբերակը քննարկվում է՝ պնդելով, որ առաջին հերթին Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ինքնիշխանությունը: Տվյալ դեպքում երկու դիվանագետները ներկայացրել են խնդրի կարգավորման կողմերից յուրաքանչյուր տեսակետը: Իսկ երբ դրանք համադրում ենք, ստացվում է, որ տարածքների վերադարձի հարցում կողմերը համակարծիք են, պարզապես հայկական կողմը պահանջում է մինչ այդ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչել: Իսկ թե երեկ ինչ են այս մասին խոսել Արցախի եւ ՀՀ նախագահները Ստեփանակերտում, այդպես էլ պաշտոնապես չգաղտնազերծվեց»: Ավելի մանրամասն` թերթի այսօվա համարում:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am