ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) չորեքշաբթի ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որում մտահոգություն է հայտնել Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված իրավիճակի շուրջ` տեղեկացնելով, որ հետագայում նույնպես մտադիր է հետևել երկրում տիրող իրավիճակին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ԵԽԽՎ բանաձևի տեքստում խոսվում է նաև սիրիացի փախստականներին ընդունելու համար Թուրքիայի գործադրած ջանքերի մասին: Փաստաթղթում մեծ ուշադրություն է դարձվում Անկարայի Եվրամիության համագործակցությանը: Բացի այդ, բանաձևում Վեհաժողովն ափսոսանք է հայտնում այն հարցի շուրջ, որ «խաղաղ բանակցությունները քրդական հարցի կարգավորման շուրջ դադարեցվել են 2015-ի ամռանը` վտանգի տակ դնելով քրդական հանրության մշակութային իրավունքների ընդլայնման գործընթացը»:
Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնել` կապված երկրի այլ մասերում տարածում գտնվող հակամարտության հետ:
Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, Վեհաժողովը կարծում է, որ «իրավական բազայի կատարելագործումը կնպաստի երկրում կարծիքներ հայտնելու ազատության սահմանափակումները հաղթահարելուն»:
ԵԽԽՎ-ն առաջարկում է Թուրքիային չեղարկել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը երկրի նախագահին վիրավորելու մասին և 301-րդ հոդվածը թուրք ազգի վարկաբեկման մասին, որով նաև արգելվում է ազատ խոսել Հայոց ցեղասպանության մասին:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը