Որ ընդգծի քրիստոնյաների միասնությունը

National Catholic Register պարբերականն անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարելիք այցին՝ նշելով, որ Պապը գալիս է ընդգծելու քրիստոնյաների միասնությունն ու ընդհանուր արմատները: «Մի ժամանակաշրջանում, երբ հրապարակումների գլխագրերը լի են բռնության, զայրույթի և անհաշտության մասին նյութերով, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եռօրյա այցով ուղևորվում է Հայաստան՝ ընդգծելու քրիստոնյաների միասնությունն ու ընդհանուր արմատները»-Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրում է պարբերականը: Պարբերականը նկատում է, որ Հայաստան այցը Պապի համար պարզապես սովորական այց չէ՝ նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտության շուրջ ապրիլյան իրադարձությունները: «Այս ամենն է պատճառ, որ Պապը Քրիստոսի սերը կտարածի իր այցով՝ այն սկսելով դեռ Հռոմեական կայսրությունից էլ առաջ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստան երկրից»,- գրում է պարբերականը: Շարունակելով, պարբերականն  անդրադառնում է հայ ժողովրդի պատմությանը՝ նշելով, որ հայերի՝ աշխարհով մեկ սփռված լինելու հանգամանքը պայմանավորված է հայ ժողովրդի նկատմամբ իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանությամբ: Անդրադառնալով Պապին Հայաստանում հյուրընկալելու հայկական կողմի նախապատրաստական աշխատանքներին՝ պարբերականը գրում է, որ այդ աշխատանքներն իրենց ծավալայնությամբ իրապես զարմանալի են: Միաժամանակ պարբերականը հանգամանալից անդրադարձ է կատարում Հայաստանում Ֆրանցիսկոս Պապի մասնակցությամբ սպասվող միջոցառումներին: Պարբերականի հետ զրույցում ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ինչպես նաև Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը բարձր են գնահատել Ֆրանցիսկոս Պապի այցի նշանակությունը՝ ընդգծելով, որ դեռ Բուենոս Այրեսում ծառայության ժամանակ ապագա Պապը պատվել և գնահատել է հայկական մշակույթը, իսկ հայ ժողովրդի տառապանքներին էլ չափազանց կարեկցանքով է վերաբերվել: Պարբերականը հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս Պապը առաջինն է Պապերի շարքում, ով 1915 թվականին հայ ժողովրդի կոտարածները բնութագրել է որպես ցեղասպանություն:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am