Brexit-ի հանրաքվեն ցույց է տալիս ԵՄ-ի ճգնաժամի խորությունը
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամության հանրաքվեի անցկացումը ցույց է տալիս ԵՄ-ում ճգնաժամի խորությունը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք բոլորս համաձայն ենք այն բանի հետ, որ ԵՄ-ն ճգնաժամ է տանում: Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացնելու փաստը ցույց է տալիս ճգնաժամի խորությունը»,- ասել է նա:
Ցիպրասն ավելացրել է, որ անկախ հանրաքվեի արդյունքից, «կունենանք ամենալուրջ հետևանքները»: «Կարող է ստացվել, որ ԵՄ-ում հայտնվեն հատուկ կարգավիճակով երկրներ»,- ենթադրել է Հունաստանի վարչապետը:
