Ռուբլու փլուզումը «նոր հնարավորություններ» է բացում. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի հիմքերը» կոչվող ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ռուսական բիզնեսը «կդիմակայի» Ռուսաստանի տնտեսական ճգնաժամին: Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ նա համոզված է որ ռուբլու փլուզումն ու փոխարժեքի տարբերությունը հիանալի առիթ է դրանից օգտվելու համար, քանի որ «նոր հնարավորություններ են բացվում բիզնեսի համար»: «Վերջին 2 տարիները բավականաչափ դժվարին էին տնտեսության համար, օբյեկտիվ դժվարություններն առնչվել են տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին, սակայն հարկավոր է նշել, որ ընդհանուր առմամբ բիզնեսը դիմակայել է, այդ թվում՝ փոքրը»,- ասել Պուտինը:
