ՀՀ նախագահական նստավայրում հրավիրված ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հայտնեց, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ ՀՀ նախատեսվելիք այցի շրջանակներում ըստ պաշտոնական հանդիպումների, նախատեսված միջոցառումների վայրի նախանշված երթուղիներում որոշակի ճանապարհահատվածներում հունիսի 24-ից 26-ը ներառյալ դադարեցվելու է ճանապարհային տրանսպորտային երթեւեկությունը:
Ինչպես տեղեկացրեց՝ քաղաքացիների համար սահմանափակումները լինելու են ըստ ժամերի, կոնկրետ ճանապարհահատվածների: Կարեւորագույն վայրներն են՝ ՀՀ Նախագահի նստավայրը, Հանրապետության հրապարակը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը եւ այն երթուղին, որն Էջմիածնից տանում է Իսակովի պողոտա, Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց փողոցներ, Նորագավիթ՝ այնուհետեւ Խոր Վիրապ:
«Դրանք նախապես նախանշված են: Յուրաքանչյուր օրվա՝ ըստ ժամերի տրանսպորտային երթեւեկության դադարեցումների եւ սահմանափակումների վերաբերյալ կազմված է ամբողջական հայտարարության տեքստ Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում՝ յուրաքանչյուր օրվա, ժամի, երթուղու եւ այլ մանրամասնություններով: Հունիսի 24-ին, ժամը 18:00-ից դադարեցվում է երթեւեկությունը Հանրապետության հրապարակում, իսկ հունիսի 25-ի առավոտից մինչեւ երեկո ամբողջ օրը դադարեցվում է տրանսպորտային երթեւեկությունը Հա նրապետության հրապարակում: Հետիոտների համար մուտքեր են նախատեսվում Աբովյան, Ամիրյան եւ Տիգրան Մեծ փողոցներից: Մնացած բոլոր մուտքերը փակ կլինեն նաեւ հետիոտների համար»,- նշեց Արեյանը:
Փողոցները բաց են լինելու առանց հրավիրատոմսերի բոլոր ցանկացողների համար, ինչպես նաեւ հաջորդ օրն առավոտյան Մայր Աթոռի տարածքում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը