Ով է Արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Պապիկյանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Պապիկյանն այսօր նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Արմեն Սմբատի Պապիկյանը ծնվել է 1973 թ., Երևանում: 1990-1995 թթ.- սովորել և ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ։ 2000 թ. – սովորել և ավարտել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։ 1999 թ. – վերապատրաստվել է Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում։ 2001 թ. – վերապատրաստվել է ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում (Հռոմ)։ Աշխատանքային գործունեությունը 1997-1999 թթ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարության ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար։ 1999-2002 թթ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկաման և միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար։ 2002-2005 թթ. – ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար։ 2002-2005 թթ. – Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։ 2005-2007 թթ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկաման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ։ 2007-2011 թթ. – ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական – ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ։ 2011 թ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական։ 2011 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2016 թվականի հունիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանով ազատվել է պաշտոնից: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Արմեն Պապիկյանի կինը՝ Էլեն Հարությունյանը, ՀՀ պետական գործիչ Խոսրով Հարությունյանի դուստրն է։    

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am