Քիչ առաջ Դեբեդավան գյուղի վարչական տարածքով հոսող Դեբեդ գետում ջրասուզակներն ու գյուղացիները հայտնաբերեցին Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ, 22-ամյա Արեն Մուսայելյանի դին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 20-ին, վաղ առավոտվանից Տավուշի մարզի Այրում կայարանի մոտով հոսող Դեբեդ գետում մի քանի գյուղերի բնակիչներ, Տավուշի մարզի հրշեջ-փրկարարները, Նոյեմբերյանի ոստիկանության ծառայողներն ու Սևանից ժամանած ջրասուզակները սկսել էին Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ, 22-ամյա Արեն Մուսայելյանի դիակի որոնողական աշխատանքները:
Որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ կամուրջը գտնվում է անբարեկարգ վիճակում. կամրջի վրա բացակայում են պաշտպանիչ արգելապատնեշներ, մինչդեռ Տավուշի` իրեն աստվածավախ համարող Մեծն մարզպետն Հովիկ Աբովյանը, եթե ժամանակին հետամուտ լիներ և կամուրջների վրա տեղադրեին արգելապատնեշներ, ապա ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա: Տեղում աշխատանքներին օնլայն եղանակով հետևում էր Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, իսկ Ա. Ցոլակյանն էլ իրավիճակի մասին անընդհատ հեռախոսով տեղեկություններ էր փոխանցում նախարարին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը