Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարդենիս քաղաքի Վ. Արզոյան փողոցի տներից մեկի տնակ-խորդանոցում դեռևս անհայտ պայմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել , ինչի հետևանքով 32-ամյա Գրիշա Աշոտի Շաբոյանը տեղում մահացել է: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Համբարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և Վարդենիսի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով տանը տեղի է ունեցել նաև փլուզում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը