Աշոտյանի մաղթանքը`Լևոն Տեր-Պետրոսյանին
Հունվարի 20-ին կայացած ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնեց բոլորից իրենց զորակցությայն համար. «Առողջությունը մարդու կյանքի այն ոլորտներից է, որը խիստ անձնական է, հետեւաբար այդ մասին ինֆորմացիան էլ շատ անձնական է: Ամեն դեպքում՝ շնորհակալ եմ այն հազարավոր քաղաքացիներին, լրագրողներին ու մարդկանց, որոնք իրենց զորակցությունն էին հայտնում ինձ այս օրերին:Հասկանում եմ, որ հանրային կերպար լինելը ենթադրում է նաեւ անառողջ ուշադրություն առողջության հանդեպ: Երեւի թե մեզ՝ հրապարակային գործիչներին պետք է սովորել նաեւ այս ուշադրությանը: Մամուլում ու հանրության շրջանում էլ պետք է մի քիչ այլ մշակույթ ձեւավորվի, թե չէ ընդդիմախոսի այդ խնդիրներով ուրախանալը կարող է վկայել քաղաքական թուլության մասին: Կարծում եմ՝ շատ ավելի պատվաբեր եւ հաճելի է հաղթել լիարժեք առողջական լավ վիճակում գտնվողին»,- ասաց նախարարը: Նա նաեւ առողջություն մաղթեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, ընդգծելով, որ բոլոր քաղաքական գործիչները պետք է լինեն առողջ, իսկ քաղաքական պայքարը պետք է կայանա արդար կանոններով:
