Վատիկանի Ռադիոյի հաղորդմամբ, Սուրբ Աթոռի (Վատիկանի) մամուլի ծառայության տնօրեն Հայր Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողներին հայտնել է,որ
Հռոմի Պապը Հայաստան կատարելիք այցով ցանկանում է ընդգծել իր մտերմությունը ողջ հայ ժողովրդի նկատմամբ և կիսել խաղաղության հասնելու նրա ձգտումը, որն իր երկարամյա պատմության ընթացքում կրել է բազմաթիվ տառապանքներ:
Հռոմի Պապի այցելության էկումենիկ բնույթ է կրելու, և շարունակությունն է 2015 ապրիլին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Վատիկան կատարած այցելությանը:
Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հանդիպում կունենա Մեծ Եղեռնի զոհերի ժառանգների հետ:
Հայր Ֆեդերիկո Լոմբարդին տեղեկացրել է նաև, թե հայաստանյան այցի ընթացքում Պապին ուղեկցող լրագրողների կազմում է լինելու իր վաղեմի ընկերոջ` արգետնիահայ եպիսկոպոսի դուստրը` Եվանգելինա Հիմիթյանը: Նշվում է, թե լրագրողի ծնողները վերապրել են Օսմանյան կայսրությունում 1915թ-ին իրագործված հայկական ջարդերը:
Հռոմի Պապիը Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում բացօթյա պատարագ է մատուցելու:
Հայր Ֆեդերիկոյի տեղեկացմամբ, այցելության եզրափակիչ օրը Հռոմի Պապը աղոթք կմատուցի Խոր Վիրապի վանքում, որը գտնվում է Թուրքիայի սահմանի հարևանությամբ,որտեղ էլ էլ Հռոմի Սրբազան Քահանայապետը Արարատ լեռան ուղղությամբ աղավնիներ բաց կթողնի:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը