Trend-ի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան ասել է,որ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գագաթաժողովը հոգեբանական բարենպաստ մթնոլորտ է ստեղծել քաղաքական գործընթացի հետագա առաջխաղացման համար:
«Հանդիպումից հետո չէին ակնկալվում հակամարտության լուծման հարցում գլոբալ փոփոխություններ և բեկումներ:Հանդիպումն ամրագրեց արդյունքները, որ ձեռք էին բերվել մայիսի 16-ին Վիեննայում: Որոշվել է ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Ընդհանուր առմամբ, այն, որ հանդիպումը կայացել է, անկասկած, դրական փաստ է»,- ասել է Բրայզան:
Նա նաև նշել է, թե հանդիպմանն իր մասնակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ամրագրել խաղաղարարի իր իմիջը ու դրանով իսկ ազդել ԵՄ-ի վրա՝ պատժամիջոցները չեղարկելու հարցում, որը Ռուսաստանի վրա դրվել է Ուկրաինայի ճգնաժամից հետո:
«Վլադիմիր Պուտինի մասնակցությունը հանդիպմանը կարելի է գնահատել դրական, քանի որ հանդիպումը, վերջին հաշվով, անցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասել է Բրայզան:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը