«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2015 հուլիսի 27-ին կլրանա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով մեկ տարին, սակայն փաստի առթիվ հարուցված քրեական գործը դեռևս Շենգավիթ վարչական շրջանի դատարանը վարույթ չի ընդունել: Պարզվում է՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը գործը վերադարձրել է դատախազին` թերությունները շտկելու համար:
Ըստ շրջանառվող լուրերի՝ իրականում նշված քրեական գործն իրավապահներին վերադարձնելն ավելի լուրջ նպատակներ է հետապնդում: Դավիթ Բալայանը նախկինում աշխատել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրա ու դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի հարաբերությունները, մեղմ ասած, այդքան էլ բարի դրացիական չեն:
Մյուս կողմից բոլորին հայտնի է, որ Մերի Մարգարյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը հսկող դատախազն էլ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի որդին է` Ալիկ Աբրահամյանը:
Ուստի կասկածներ կան, որ այսպիսով Բալայանը հաշվեհարդար է տեսնում իր նախկին «ղեկավարի» հետ՝ նրա որդուն մեղադրելով անգրագետ մեղադրանք ներկայացնելու մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը