«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առանձնակի ոգևորությամբ էր գովերգում 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Պարզվում է՝ նրա ոգևորությունը նաև անձնական դրդապատճառներ է ունեցել:
2015 թ.-ի պետական բյուջեից 4 մլն 354 հազար դրամ է տրամադրվել Վանաձորի «Բաղդասարյան եղբայրներ» բռնցքամարտի մարզադպրոցին:
Ինչպես հաղորդում են թերթի աղբյուրները, այդ մարզադպրոցը պատկանում է Վահրամ Բաղդասարյանի ընտանիքին, ու պատահական չէ, որ կրում է նրանց անունը:
Մեր աղբյուրների վստահեցմամբ՝ ժամանակին այս մարզադպրոցը վերանորոգվել է պետական բյուջեի միջոցներով, և առաջարկ է եղել անվանել վանաձորցի հայտնի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի անունով, բայց Բաղդասարյան եղբայրներն իրենցով են արել այն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը