«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվա դրությամբ ՀՀ իշխանությունները շարունակում էին գաղտնի պահել, թե Ժիրայր Սէֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք, ինչի հիման վրա նա ձերբակալվել է, ովքեր են: Ինչպես հայտնի է՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սէֆիլյանը կասկածվում է մի խումբ անձանց հետ զինված խմբավորում ստեղծելու եւ զենքի գործադրմամբ ինչ-որ շենքեր զավթելու մտադրություն ունենալու մեջ:
Ըստ իրավապահների՝ Սէֆիլյանի դեմ ինչ-որ անձինք են ցուցմունք տվել, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ: Սակայն ուշագրավն այն է, որ Ժիրայր Սէֆիլյանի շրջապատից ոչ մեկն այդ քրեական գործով չի անցնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սէֆիլյանի ձերբակալության առիթ դարձած քրեական գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը` Հովհաննես Դորիկի Պետրոսյանը: Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում: Սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե նշված անձանց իշխանություններն ինչպես են «կապում» Ժիրայր Սէֆիլյանի հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը