Թուրքիան նման չէ ժամանակակից երկրի. Քըլըչդարօղլու

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է կառավարությանը ձախողված ներքին և արտաքին քաղաքականության համար, որի պատճառով Թուրքիան զբոսաշրջության ոլորտում կտրուկ անկում է ունեցել: «Թուրքիան նման չէ ժամանակակից երկրի: Ժողովրդավարություն չկա, օրենք չկա: Այստեղ կա միայն բռնատիրական ռեժիմ », - ասել է նա, հավելելով, որ Թուրքիայի մասին ցանկացած տեղեկատվություն օտար պետությունների կողմից, պարտադիր զուգորդվում է մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրություններով: Նա ասել է, որ ինչ որ տեղ հասկանալի է ռուս զբոսաշրջիկների այցի դադարումը Թուրքիա, սակայն անհասկանալի է այլ պետությունների զբոսաշրջիկների հոսքի դադարումը:

«Լավ, մենք ունեցել ենք խնդիրներ Ռուսաստանի հետ, բայց մենք չունենք խնդիր Գերմանիայի , Ֆրանսիայի, Անգլիայի և այլ պետությունների հետ:Ինչու՞ այդ երկրների քաղաքացիները չեն գալիս: Չեն գալիս, որովհետև մենք ունենք միջազգային ասպարեզում հեղինակազրկված Թուրքիա, վնասվել է մեր միջազգային հեղինակությունը, իսկ դրա մեղավորը միայն ու միայն այսօրվա բռնատիրական ռեժիմն է »,- ասել է Քիլիչդարօղլուն : Նա կոչ է արել իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ) ձեռնպահ մնալ Թուրքիայի հետագա միջազգային իմիջի վարկաբեկումից: Նա վարկաբեկման նոր ու ավելի լուրջ օրինակ է բերել սյուն թվականի հունիսի 20-ին Անկարայում մի խումբ մտավորականների ձերբակալումը, ովքեր մեղադրվում են ահաբեկչական կառույցներին սատարելու մեջ: «Հիմա ես ուզում եմ հարցնել այդ ձերբակալման որոշումը կայացողներին, թե՞ այդ ինչպես են գիտնականները սատարում PKK-ին , երբ իրենք բնակվում են Անկարայում: Այդ մարդիկ ընդամենը հանդես են եկել մարդու իրավունքների խախտումների մասին հայտարարություններով, որը դուր չի եկել իշխանությանը », - հայտարարել է Քիլիչդարօղլուն՝ քննադատելով Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի ղեկավար, պրոֆեսոր Սեբնեմ Քորուր Ֆինջանջիի, Փարիզում հիմնված լրագրողներ առանց սահմանների (RSF) Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օյնդեռօղլուի և լրագրող Ահմեդ Նեսինի ձերբակալությունները:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am