Ուկրաինա – Լեհաստան. Մեկնարկային կազմերը
Հայտնի են դարձել Եվրոպայի ընթացիկ առաջնության 3-րդ տուրի Ուկրաինա – Լեհաստան հանդիպման մեկնարկային կազմերը:
Ուկրաինա՝ Պյատով, Բուտկո, Խաչերիդի, Կուչեր, Ստեպանենկո, Յարմոլենկո, Զոզուլյա, Կոնոպլյանկա, Ռոտան, Ֆեդետսկի և Զինչենկո:
Լեհաստան՝ Ֆաբիանսկի, Պազդան, Յեդրեյզչուկ, Կիոնեկ, Ջադլովիչ, Միլիկ, Լևանդովսկի, Կրիշովյակ, Գլիկ, Զիելնսկի և Կապուստկա:
Նշենք, որ հանդիպումը կկայանա Մարսելի «Վելոդրոմե» մարզադաշտում:

