ՀՀ Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը նախորդ տարի շարժական եւ անշարժ գույք ո՛չ գնել է, ո՛չ էլ օտարել է: Միքայել Մանուկյանի դրամական միջոցները տարվա սկզբում կազմել է 25 միլիոն դրամ, 65 հազար ԱՄՆ դոլար եւ 30 հազար եվրո, իսկ տարվա վերջում դարձել է 20 միլիոն դրամ, 60 հազար դոլար եւ 30 հազար եվրո:
Պատգամավորը 2015 թվականին ավելի քան 17 միլիոն դրամ եկամուտ է ստացել, որից 6.9 միլիոն՝ աշխատավարձից, 5 միլիոն՝ շահաբաժնից եւ 5.5 միլիոն՝ ստացած փոխառությունից: Բացի այս նա 5 հազար 965 եւ 6 հազար 886 հազա դոլարի առանձին փոխառություններ է ստացել (հավանաբար վարկ է վերցրել):
Միքայել Մանուկյանի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ Nissan teana 250XV V6 մոդելի ավտոմեքենա:
Պատգամավորի կինը՝ Կարինա Կանդարյանը, հայտարարագրել է 20 միլիոն դրամ, 60 հազար ԱՄՆ դոլար եւ 50 հազար եվրո, որը հարկային տարվա վերջում դարձել է 21 միլիոն դրամ, 60 հազար դոլար եւ 35 հազար եվրո: Կարինա Կանդարյանը նախորդ տարի ավելի շատ եկամուտ է ստացել, քան ամուսինը: Երկու տարբեր շահաբաժիններից նա ընդհանուր առմամբ ստացել է 26 միլիոն 740 հազար դրամ եկամուտ:
armtimes.com
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը