Կոչ ժողովրդին

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի ապօրինի ձերբակալությունը և ռեժիմի կողմից նրա դեմ սանձազերծած զրպարտանքների արշավանքը: Ակնհայտ է, որ ձերբակալության պատճառը Ժիրայր Սեֆիլյանի վերջին ժամանակաշրջանում ծավալած ընդդիմադիր քաղաքական գործունեությունն է, մասնավորապես ապրիլյան պատերազմի բացթողումների բացահայտումը, պատերազմի իրական կորուստների բարձրաձայնումը, կորցված տարածքների վերականգնման համար նրա կողմից նախաձեռնված կամավորների հավաքագրումը, ինչպես նաև ազգային դիմադրության կոմիտե ստեղծելու նախաձեռնությունը: Ժիրայր Սեֆիլյանի վերոհիշյալ նախաձեռնությունները ունեցել են և ունեն մեկ նպատակ՝ ժողովրդի կողմից վերահսկողություն սահմանել ապօրինի իշխանությունների գործողությունների վրա և նրանց թույլ չտալ Հայաստանի շահերին հակասող որոշումներ կայացնել: Ռեժիմին ուղղված նրա համարձակ և կտրուկ քննադատական խոսքը, ինչպես նաև փաստարկներով հիմնավորված պետական դավաճանության մեղադրանքները բավականին անհարմար վիճակում էին դրել ռազմաքաղաքական վերնախավին: Այս ամենը, բնականաբար, ռեժիմի համար ստեղծում էր ներքին և արտաքին խնդիրներ, թույլ չտալով, որ այն ազատ գործի և արտաքին գործարքներ կնքի: Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը այդ խոչընդոտը վերացնելու փորձ է և հերթական քաղաքական հալածանքը: Հատկանշական է, որ ռեժիմը ձերբակալության օրը ընտրեց Սերժ Սարգսյանի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման օրը: Կարելի է ենթադրել, որ սա պատահականություն չէ և պարունակում է միաժամանակ երկու ուղերձ: Առաջին ուղերձը երկրի ներսում, որ հասարակությանը չի թուլատրվում մասնակցել երկրի ճակատագրի համար կարևոր որոշումներին, և երկրորդ ուղերձը արտաքին աշխարհին, ցույց տալով, որ ռեժիմը լիակատար տիրապետում է ներքաղաքական իրավիճակին, և տարածքային զիջումների հնարավոր գործարքներին խոչընդոտներ չեն լինելու: Ժիրայր Սեֆիլյանը իր անձնուրացությունը ապացուցել է և արցախյան պատերազմում իր հերոսական անցյալով, և քաղաքական ասպարեզում ապօրինի իշխանություններին ձեռնոց նետելով: Այս անհիմն և շինծու ձերբակալությունը Ժիրայր Սեֆիլյանի կենսագրությունում առաջինը չէ: Նա իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում քաջ գիտակցել է, թե ինչի հետ գործ ունի և դրանից բխող իր անձի և ընդհուպ կյանքի նկատմամբ վտանգները: Այս պահին միակ ուժը, որը կարող է Ժիրայր Սեֆիլյանին զերծ պահել հերթական քաղաքական բանտարկությունից դա ժողովրդական ցասումն է: Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին և սփյուռքին մի կողմ դնել քաղաքական հայացքները և բողոքի ձայն բարձրացնել ի զորակցություն ազգային հերոսի: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն Փարիզ  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am