Իբրահիմովիչը կարիերան ավարտելու մտադրություն ունի
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է Եվրոպայի ընթացիկ առաջնությունից հետո միջազգային կարիերան ավարտելու մտադրության մասին: «Եվրոյից հետո ավարտելու եմ կարիերաս հավաքականում»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Կրիստոֆա Տերոն: Նշենք, որ Շվեդիան խմբային փուլի վերջին տուրում մրցելու է Բելգիայի ընտրանու հետ: Եթե սկանդինավներն այդ մրցավեճում չհաղթեն, կլքեն մրցաշարը:
