Zara, Mango և Bellford հագուստ արտադրողների տղամարդու վերնաշապիկները չեն համապատասխանում Մաքսային միության անվտանգության հարցերով տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: RNS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Որակի ռուսական համակարգի ուսումնասիրության մեջ:
Հաղորդվում է, որ հետազոտության ընթացքում օգտագործվել է օտարերկրյա և ռուսական հայտնի ապրանքանիշերի արտադրության 800-4000 ռուբլի արժողությամբ տղամարդու վերնաշապիկների 29 նմուշ: Բոլոր նմուշների գրեթե կեսը (15 հատ) արտադրվել են Չինաստանի, Մոլդովայի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Բելառուսի և Թուրքիայի ֆաբրիկաներում:
Ուսումնասիրության արդյունքում խախտումներ են հայտնաբերվել 21 ապրանքի դեպքում, կեսի դեպքում ակնհայտ են եղել շեղումները հայտարարված կառուցվածքից:
«Zara-ի, MNG-ի, Bellford-ի նմուշներում գործվածքը գործնականում օդ չի թափանցել՝ այդպիսով չհամապատասխանելով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պարտադիր պահանջներին, նշանակում է՝ անվտանգ չեն»,- ասվում է Որակի ռուսական համակարգի հաղորդագրության մեջ: Խախտումների մասին տվյալները փոխանցվել են Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն:
Որակի չափանիշերին հարմար եղել է ընդամենը 6 ապրանքանիշի՝ O’STIN (արտադրված է Չինաստանում), Greg (Բելառուս), H&M (Բանգլադեշ), Oodji (Չինաստան), Incity (Չինաստան), Chkalov (Մոլդովա) վերնաշապիկները:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը