Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ռուսական «Взгляд» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չունի այլընտրանք:
«Մենք, իհարկե, կողմ ենք Հայաստանի Հանրապետության կողից ԼՂՀ-ի ճանաչմանը, սակայն միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ գոյություն ունեն գործոններ, այդ թվում` պայմանավորված խաղաղության գործընթացով, որոնք պետք է հաշվի առնել: Լավագույն տարբերակը ԼՂՀ-ի ճանաչումն է Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում: Սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի ակնհայտ ապակառուցողական, հայատյաց և ռազմական քաղաքականությունը, այժմ մենք չպետք է ճանաչման գործընթացը դիտարկենք բացառապես հակամարտության կարգավորման համատեքստում, քանի որ ճանաչումն ինքնըտինքյան կհանգեցնի կարգավորման և կապահովի ԼՂՀ- համար անվտանգության լրացուցիչ երաշխիքներ»,- նշել է Արային Հարությունյանը:
Պատասխանելով ԼՂՀ-ի` որպես բանակցային կողմ ներգրավվելու անհրաժեշտության մասին հարցին, Արցախի Հանրապետության վարչապետը շեշտել է.
«Մենք պահանջում ենք ԼՂՀ-ի լիակատար ներգրավում բանակցային գործընթացում, ինչի հետ համաձայն չէ Ադրբեջանը: Նրա կողմից ապակառուցողական մոտեցումն այդ հարցում մշտապես ձգձգում է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Առանց ղարաբաղյան կողմի անմիջական և լիակատար մասնակցության անհնար է հասնել ինչ-որ հաջողության, քանի որ որոշվում է Ղարաբաղի հարցը, և նրա բնակչությունը պետք է իր համաձայնությունը տա հակամարտության կարգավորման վերջնական տարբերակին: Ես ոչ մի իրավաբանական հակասություն չեմ տեսնում այդ հարցում, քանի որ կարգավիճակն ավելի կարևոր է: Փաստացիորեն, Հայաստանի Հանրապետությունն ուղղակի և հավասար հարաբերություններ ունի Ստեփանակերտի հետ, որոնք հատուկ են միջազգային իրավունքի երկու սուբյեկտներին»:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը