Գերմանիան մերժել է Էրդողանին

Գերմանիան մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական muhabir.com լրատվական կայքի փոխանցմամբ`  Էրդողանը բողոք էր ներկայացրել իր մասին երգիծական բանաստեղծություն գրած երգիծաբանին աջակցած գերմանական թերթի խմբագրին պատժելու պահանջով: Հիշեցնենք, որ Գերմանիայի խոշորագույն Axsel Springer մեդիա խմբի ղեկավար Մաթիաս Դյոփֆները բացահայտ աջակցություն էր հայտնել Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն գրած եւ հեռուստաալիքներից մեկով հնչեցրած հայտնի երգիծաբան Յան Բյոհերմանին: Հեռուստահաղորդավար եւ երգիծաբան Յան Բյոհերմանը Էրդողանին մեղադրվում էր ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունենալու, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների եւ ընդդիմության դեմ հանցագործությունների մեջ: Հեռուստահաղորդավարն իր այդ ստեղծագործությունը ներկայացրել էր որպես «զրպարտական վիրավորանքի նմուշ»: Նրա նկատմամբ Գերմանիայի ՔՕԳ 103-րդ` «Արտասահմանյան պետությունների մարմինների եւ ներկայացուցիչների վիրավորելը» հոդվածով քրեական գործ է հարուցվել, որով նախատեսվում է դրամական տուգանք կամ մինչեւ երեք տարի ազատազրկում: Գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցում երգիծաբանն ասել է, որ իր կարդացած բանաստեղծություն մեջ Էրդողանի հասցեին արված արտահայտությունները միանգամայն գտնվում են Գերմանիայում գործող օրենսդրությամբ խոսքի ազատության շրջանակում: Նա խստորեն քննադատել է Մերկելին այն բանի համար, որ Գերմանիայի վարչապետը խախտել է այդ օրենքը, փաստորեն, իր խոսքով` «ծառայություն մատուցելով Էրդողանին»:   ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու Եվրախորհրադարնն անհանգստություն են հայտնել Թուրքիայում ԶԼՄ-ների եւ խոսքի ազատության նկատմամբ իրավիճակով: Անկարայում ԳԴՀ-ի դեսպանը Թուրքիային կոչ է արել ապահովել մամուլի ազատությունը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am