Այսօր` հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում 75-ամյա Միշա Իսայելյանը իր վարած Opel Vectra մակնիշի 03 ՏՏ 956 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը հետիոտնին տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղում ՃՈ աշխատակիցների կանչով ժամանեց մեկ այլ շտապօգնության բրիգադ, քանի որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նրան էլ տեղափոխեցին հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ հետիոտնը վրաերթի է ենթարկվել հետիոտնի համար թույլատրելի հատվածով անցնելիս, իսկ բնակիչներն էլ բազմաթիվ անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան և Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարությանը, որպեսզի նշված հատվածում տեղադրեն վերգետնյա անցում, սակայն ամեն անգամ պատասխանատուները պատասխանել են` «Պոսլե զավտրա»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթի ենթարկված կինը գնալիս է եղել մանկապարտեզ` երեխայի հանդեսին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը